ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՓՄՁ ՕՆԼԱՅՆ ՎԱՐԿԵՐ․ ՀԱՅՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ՝ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ՐՈՊԵՈՒՄ

Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն վարկավորել Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընկերություններին։ Այս մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Առցանց դիմելով բանկ, կարելի է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող օնլայն վարկեր Փոքր և միջին բիզնեսի համար։ Բանկն առաջարկում է բիզնեսի աջակցության հարմարավետ պայմաններ www.sme.ameriabank.am հարթակի միջոցով կարելի է գրանցվել, ընտրել ՓՄՁ վարկավորման տեսակը, նշել վարկի արժույթն ու գումարի չափը և ստանալ պատասխանը ընդամենը 5 րոպեի ընթացքում։

«Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում օնլայն դիմելու նաև 10 մլն ՀՀ դրամ և ավելի վարկի համար և օնլայն հետևելու դիմումի ընթացքին, ինչը էականորեն կխնայի բիզնեսի ժամանակը»,- նշվում է բանկի հաղորդագրության մեջ:

«Տեղեկացնում ենք նաև, որ հաճախորդները կարող են օնլայն եղանակով Ամերիաբանկ տեղափոխել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող մինչև 10 մլն ՀՀ դրամ բիզնես վարկը»,- նշում են բանկից:

Ամերիաբանկը մեկ անգամ ևս հորդորում է օգտվել Բանկի ընձեռած հնարավորություններից և կատարել բանկային գործարքներն առցանց։

Մանրամասները՝ այստեղ։

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջաան փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Основная тема:
Теги: