ՇՇՊՌԱՆՔ՝ ՍՈՐՈՍԻՑ

Ըստ տեղեկությունների, որոնք պարբերաբար արտահոսում են կառավարության շենքի կենտրոնական մասնաշենքի պինդ չկողպած դռների արանքից, Ջորջ Սորոսը՝ Հայաստանում իր գլխավոր ներկայացուցիչ Լարիսա Մինասյանի միջոցով, իր դժգոհությունն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին ուղղված շնորհավորանքի առնչությամբ: Իրոք որ, ինչպե՞ս կարող էր ինքնիշխան Հայաստանի առաջնորդը «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիների» անունից շնորհավորել «Եվրոպայի վերջին բռնապետին» վերընտրվելու կապակցությամբ։ Կատարյալ անհեթեթությո՛ւն։

Մինասյանը ստիպված է եղել արդարանալ, իբր՝ միջպետական հարաբերությունների արարողակարգը պարտավորեցնում է և այլն, բայց Սորոսը անհողդողդ է և խնդրել է հանգամանորեն փոխանցել Նիկոլին, որ նա սխալ է թույլ տվել շնորհավորանքի առումով։ Ինչպես ասում են, ծերուկը (Սորոսը 90 տարեկան է) վերջին ժամանակներս անտանելի է դարձել. նա այնքան է ջանում ազդել մեծ քաղաքականության վրա, որ արդեն ձանձրացրել է բոլորին՝ Թրամփից մինչև Մակրոն, Մերկելից մինչև Պուտին

Մինչդեռ անցած շաբաթվա վերջին պարզ դարձավ, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ստիպված կլինեն հետաձգել այն հարցը, թե ինչպիսին է լինելու Բելառուսը Լուկաշենկոյից հետո։ Վերջինս բացահայտ հասկացնել տվեց, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման, և արդեն, ըստ էության, նետվել Է Պուտինի գիրկը։ Երկու նախագահների վերջին հեռախոսազրույցը մեծ աղմուկ բարձրացրեց։ Միանգամից վարկածներ հայտնվեցին Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ստեղծման գործընթացի արագացման մասին։ Թեպետ, դեռ վաղ է եզրակացություններ անել ապագայի վերաբերյալ, սահմանափակվենք հիշեցումով, որ ռուսաստնյան հանրաքվեից հետո միութենական պետության թեման բավական արդիական դարձավ ոչ միայն երկու երկրների հարաբերություններում: Հայ վերլուծաբաններն արդեն սկսել են խոսել այն մասին, որ Փաշինյանը ստիպված կլինի կողմնորոշվել գործընթացի նկատմամբ իր մոտեցումների հարցում, եթե հայտնի իրադարձություններից հետո դա այնուամենայնիվ մտնի կոնկրետ գործողությունների փուլ:

Փաշինյանը (պետք է ենթադրել՝ «խելքի ավելցուկից») որոշեց խորամանկ քայլի դիմել, որպեսզի իր վրա հրավիրի հավաքական Արևմուտքի ուշադրությունը. ասել է թե՝ ներդրումներ չեք անում, ուրեմն ես ուրիշ խաղ կխաղամ։ Արդյունքում նկատողություն ստացավ պարոն Սորոսից ու պապանձվեց։ Արդյոք երկա՞ր ժամանակով։ Առայժմ Նիկոլին ոչ ոք չի առաջարկել միանալ միութենական պետությանը, բայց գունավոր հեղափոխության թավշե ծաղրապատկերի առաջնորդն ակնհայտորեն նյարդայնանում է, ընդ որում նյարդայնանում է բնավ ոչ միայնակ։

Լարիսա Մինասյանը, Վարուժան Ավետիսյանը, Արման Բաբաջանյանը և այլ գործիչներ, որոնց գլխավոր խնդիրը հայ- ռուսական համագործակցության վարկաբեկումն է, չափազանց մտահոգված են այն հանգամանքով, որ Բելառուսի Հանրապետությունում իրավիճակի կարգավորման դեպքում ռուս-բելառուսական ինտեգրման գործընթացներին արագացված տեմպ կտրվի, և Նիկոլը սեղմ ժամկետում ստիպված կլինի որոշել՝ մասնակցում է արդյոք Հայաստանն այդ գործընթացներին, թե՞ ոչ։

Երկու դեպքում էլ բացասական հետևանքներից խուսափել չի հաջողվի, իսկ Փաշինյանն ամենևին էլ քաղաքական այն գործիչը չէ, որը կկարողանա երկար խուսավարել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի միջև. չէ՞ որ նրան նույնիսկ ծերուկ Սորոսը կարող է անկյուն կանգնեցնել…

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները Բելառուսում, ժամանակը ցույց կտա. այսօր փոքր երկիրը դարձել է գլոբալիստների դեմ հակագլոբալիստների պայքարի գլխավոր հարթակ, իսկ այդ պայքարի վերջակետը կդնեն ԱՄՆ-ում նոյեմբերին նշանակված նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, Թրամփը հաղթի

Основная тема:
Теги: