Աշոտ ԱՐԱՄՅԱՆ

հոդվածներ 62

«ԳԱ»-ի բազմամյա տնտեսական մեկնաբանն է։ Զբաղեցրել է նաև «Բազիս» (2004-2009թթ.) և «Ռեվյու» (2011թ.) տնտեսագիտական ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնները։ Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով Ստամբուլում (Թուրքիա) մասնակցել է «Չարաշահումները տնտեսական բարեփոխումների ընթացքում և ֆոնդային շուկայում» գործնական սեմինարին, իսկ 2002 թվականի փետրվար-մարտին International Center for Journalists-ի (ԱՄՆ) հրավերով մասնակցել է կրթական ծրագրի՝ ԶԼՄ-ների ժուռնալիստիկայի և մենեջմենտի ասպարեզում, Հարավային Կովկասի երկրների խմբագիրների համար։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. ՀՀ Կենտրոնական բանկի առաջին մրցանակ «Տնտեսագիտական թեմայով 2001 թվականի լավագույն նյութի համար», «Կոնվերս-Բանկի» առաջին մրցանակ «Ֆինանսատնտեսական թեմայով 2002 թվականի լավագույն նյութի համար», ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրասիա-Մեդիայի առաջին մրցանակ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասին լավագույն հոդվածի համար» (Մոսկվա, 2005 թվական)։ Հայաստանի Բանկերի միության առաջին մրցանակ «Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի 2012 թվականի խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար»։ Զարգացման Եվրասիական բանկի կողմից հայտարարված «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» ԶԼՄ-ների Երկրորդ միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթող (Մոսկվա, 2016թ.), Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի «Հանուն Եվրասիական հումանիտար ինտեգրացիայի խորացման» հատուկ անվանակարգի հաղթող (2018թ.)։

Բոլոր հոդվածները

  • 2020-05-04 16:45
    анализ

    ԿՈԽԻ ՑՈՒՊԻԿՆ ՈՒ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՀԱԿԸ

    Օրերս այնուամենայնիվ փակեցին հակատուբերկուլյոզային դիսպանսերը՝ փողոց շպրտելով կարևոր բժշկական կենտրոնի ավելի քան 70 աշխատակիցների։ Փաշինյանի կառավարության և անձամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հերթական կարևորագույն նվաճումը անխոհեմ օպտիմալացման ճանապարհին։ Եվ զայրացնում է առաջին հերթին այն, որ հերթական «անպետք» օբյեկտի լուծարումն իրականացվում է COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի տագնապալի օրերին։

  • 2020-04-29 21:23
    с места событий

    ԶԼՄ-ՆԵՐԻ ՎՐԱ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՃՆՇՈՒՄԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ Է

    Այս տարվա առաջին եռամսյակը լարված ընթացավ լրագրողների և ԶԼՄ-ների համար, ինչը պայմանավորված էր, նախ՝ հանրաքվեի քարոզարշավի լուսաբանմամբ (հիշեցնենք, որ արտակարգ դրության ռեժիմ Հայաստանում հայտարարվեց մարտի 16-ին, իսկ մարտի 11-ի դրությամբ վարչապետ Փաշինյանը դեռ իր հանրահավաքներն էր անցկացնում Սյունիքում-Խմբ.), և երկրորդ՝ կորոնավիրուսի տարածման պատճառով խոսքի ազատության սահմանափակումների հայտարարմամբ։ Դա լուրջ խնդիրներ առաջացրեց ԶԼՄ-ների համար։ Այս մասին է խոսվում ս.թ. ապրիլի 29-ին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) հրապարակած զեկույցում…

  • 2020-04-16 17:13
    анализ

    ՃԵՂՔՈՒՄԸ ՆՐԱՆՔ ԼՈԿ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ

    Ողջ աշխարհում մոլեգնող COVID-19 կորոնավիրուսի համավարակը, ըստ էության, չանդրադառնալով մեր բանկային համակարգի վրա, արդեն ողջ թափով դրսևորում է իրեն տնտեսության իրական մասնահատվածում ՝ սասանելով առաջին հերթին այն ձեռնարկություններն ու ամբողջ բնագավառները, որոնք ուղղակիորեն կապված են համաշխարհային կոնյունկտուրայի հետ։ Ամենևին պատահական չէ, որ բազմաթիվ երկրներում գնալով ավելի հաճախ են խոսում առողջության առումով մարդկանց անվտանգության ապահովման և ողջ տնտեսությունը փլուզելու վտանգի միջև ինչ-որ հավասարակշռություն գտնելու անհրաժեշտության մասին…

  • 2020-04-08 16:48
    анализ

    ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՐԿՐԻՆ ՉԻ ԼՍՈՒՄ

    Ս.թ. ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բնակչությանն ընծայեց անգին շփումն իր անձի հետ, ինչը տևեց 3,5 ժամ։ Անմիջապես նշենք, որ Ֆեյսբուքում նրան սուր հարցեր տալը գործնականում անիմաստ էր, քանի որ վարչապետը, ակնհայտորեն լինելով ոչ լավագույն «մարզավիճակում», պարզապես բառախեղդ էր անում, իսկ երբեմն էլ բառացիորեն «հազախեղդ» անում քաղաքացիների բարձրացրած սուր հարցերը։

  • 2020-04-06 18:50
    анализ

    ՈՒՐԻՇ ՏԱՊԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնվեցին, այսպես ասած «նույն մակույկում»՝ համավարակի դեմ պայքարում համաշխարհային հանրության համատեղ գործողությունների վերաբերյալ իրենց պատկերացումներով։ Ցավոք, Ուկրաինան, Վրաստանը և կոլեկտիվ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի, նախընտրեցին «այլ նավակ»։ Մինչդեռ հույս կար, որ ընդհանուր թշնամու՝ տարածվող համավարակի դեմ պայքարը կհամախմբի ողջ մարդկությանը, որը վերջապես կհասկանա, որ մենք բոլորս այսօր գտնվում ենք «Երկրագունդ» անունը կրող նույն «նավակում»…

  • 2020-04-01 18:03
    анализ

    COVID-19. «ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱԿՏ» ԵՐԿՐԱԳՆԴԻ ՀԱՆԴԵՊ

    Ահա արդեն 32 տարի է, սկսած հեռավոր 1988 թվականից, Ադրբեջանը, իսկ քիչ ավելի ուշ նաև Թուրքիան, իրականացնում են Հայաստանի խստագույն տնտեսական շրջափակում. ոչ մեծ երկրի, որն ընդ որում անմիջական ելք չունի դեպի ծով։

  • 2020-03-30 20:06
    анализ

    DTRA-Ի ՋՈԿԱՏԸ, կամ՝ «ԲՈՑԱՎԱՌ» ՈՂՋՈՒՅՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՆԵՂՈՍԻՑ

    Այսօր մենք ավարտում ենք թեման, որ սկսել էինք ավելի վաղ հրապարակված «Բակտերիաների հավաքածուներ ստեղծողները. Պենտագոնի կենսալաբորատորիաների ցանցը Եվրասիայում. առասպելներ և իրականություն» և «Անմաքուր ուժի փորձագոտի, կամ՝ քաղցած մոծակը գրոհո՞ւմ է» հոդվածներում, որտեղ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ռուսաստանը վերջին տարիների ողջ ընթացքում կասկածում է ԱՄՆ-ին հետխորհրդային տարածքում Պենտագոնի միջոցներով սարքավորված կենսալաբորատորիաների երկակի նշանակության, ախտահարույց միկրոօրգանիզմների արհեստական բուծման մեջ, որոնք ուղղված են ախտահարելու որոշակի տարածքի կոնկրետ գենոտիպը, կենդանական աշխարհը կամ բնակչությանը («էթնիկական զենք»)։

  • 2020-03-26 21:18
    анализ

    ՏԵՄՊԵՐԸ, ՈՐ ՄԵՆՔ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ

    Ս.թ. մարտի 25-ին Հայաստանի Վիճկոմիտեն ներկայացրեց մակրոտնտեսական տվյալներն այն մասին, թե ինչպես է զարգացել երկրի տնտեսությունը 2020 թվականի առաջին երկու ամիսներին՝ հունվար-փետրվարին։ Անմիջապես նշենք, որ դրանք, թերևս, վերջին քիչ թե շատ ընդունելի ցուցանիշներն են, որ տրամադրում է վիճակագրությունը, քանզի չնայած նրան, որ բազմաթիվ երկրներ արդեն փետրվարին ծավալուն ջանքեր էին ձեռնարկում՝ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսին հակազդելու համար, Հայաստանում տվյալ ամսին այդ առումով խաղաղություն ու անդորր էր տիրում։

  • 2020-03-26 09:26
    анализ

    ԱՆՄԱՔՈՒՐ ՈՒԺԻ ՓՈՐՁԱԳՈՏԻ, կամ՝ ՔԱՂՑԱԾ ՄՈԾԱԿԸ ԳՐՈՀՈ՞ՒՄ է

    Այսօր մենք շարունակում ենք «Բակտերիաների հավաքածուներ ստեղծողները։ Պենտագոնի կենսալաբորատորիաների ցանցը Եվրասիայում. առասպելներ և իրականություն» վերնագրով նյութում արծարծված թեման, որտեղ խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Ռուսաստանը վերջին բոլոր տարիների ընթացքում կասկածում է ԱՄՆ-ին Պենտագոնի միջոցներով հետխորհրդային տարածքում ստեղծված կենսալաբորատորիաների երկակի նշանակության, ախտածին միկրոօրգանիզմների արհեստական բուծման մեջ, որոնք ուղղված են ախտահարելու որոշակի տարածքի կոնկրետ գենոտիպը, կենդանական աշխարհը կամ բնակչությանը (օրինակ, էթնիկական հատկանիշով՝ սլավոնական գենոտիպը)։

  • 2020-03-25 07:55
    анализ

    ԶԱՌԱՆՑԱՆՔԻ ՎԻՐՈՒՍ

    Ս.թ. փետրվարին էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը խորհրդարանում զարմացրեց տնտեսագետներին իր այն հայտարարությամբ, թե կորոնավիրուսի տարածումն աշխարհում ընդամենը թեթևակի, հպանցիկ կդիպչի հայկական տնտեսությանը։ Իսկ օրերս իր մամլո ասուլիսում հենց ինքը կարճաժամկետ հեռանկարում այդ ներգործությունը գնահատեց արդեն որպես «լուրջ»։