Աշոտ ԱՐԱՄՅԱՆ

հոդվածներ 103

«ԳԱ»-ի բազմամյա տնտեսական մեկնաբանն է։ Զբաղեցրել է նաև «Բազիս» (2004-2009թթ.) և «Ռեվյու» (2011թ.) տնտեսագիտական ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնները։ Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով Ստամբուլում (Թուրքիա) մասնակցել է «Չարաշահումները տնտեսական բարեփոխումների ընթացքում և ֆոնդային շուկայում» գործնական սեմինարին, իսկ 2002 թվականի փետրվար-մարտին International Center for Journalists-ի (ԱՄՆ) հրավերով մասնակցել է կրթական ծրագրի՝ ԶԼՄ-ների ժուռնալիստիկայի և մենեջմենտի ասպարեզում, Հարավային Կովկասի երկրների խմբագիրների համար։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. ՀՀ Կենտրոնական բանկի առաջին մրցանակ «Տնտեսագիտական թեմայով 2001 թվականի լավագույն նյութի համար», «Կոնվերս-Բանկի» առաջին մրցանակ «Ֆինանսատնտեսական թեմայով 2002 թվականի լավագույն նյութի համար», ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրասիա-Մեդիայի առաջին մրցանակ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասին լավագույն հոդվածի համար» (Մոսկվա, 2005 թվական)։ Հայաստանի Բանկերի միության առաջին մրցանակ «Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի 2012 թվականի խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար»։ Զարգացման Եվրասիական բանկի կողմից հայտարարված «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» ԶԼՄ-ների Երկրորդ միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթող (Մոսկվա, 2016թ.), Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի «Հանուն Եվրասիական հումանիտար ինտեգրացիայի խորացման» հատուկ անվանակարգի հաղթող (2018թ.)։

Բոլոր հոդվածները

  • 2024-11-19 08:36
    анализ

    ՄԵՆԱԿԸ ԴԱՇՏՈՒՄ, ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՈՒԺԱՅԻՆՆԵՐՆ ՈՒ ԳՆԵԼԸ

    Փաշինյանի բազմաթիվ մանիպուլյատիվ-արտիստական հմտությունների շարքում առկա է մի ունակություն՝ Հիտլերի պես կեղծ ցասման վիճակի մեջ գցելու իրեն, ինչն էլ տեղի ունեցավ կառավարության վերջին նիստում, երբ նա, դիմելով դատաիրավական գերատեսչությունների ղեկավարներին, հայտարարեց, թե իր «համբերության բաժակը լցվել է, և կոնկրետ արդյունքներ է ակնկալում»։ Իր երկրորդ առանձնահատկության մասին վարչապետը մի անգամ ասաց անձամբ, այն է՝ որ երբեք չի վախեցել մենակ մնալ, բայց մոռացավ նշել, որ ամենից շատ վախենում է թուլության մեջ մեղադրվելուց…

  • 2024-11-15 09:03
    анализ

    ՄԵԾ ՈՂՋՈՒՅՆ ԱՊԻԿԱՐՆԵՐԻՑ ՏԿԱՐՆԵՐԻՆ

    ՀՀ ֆինանսների ժուլիկավուն նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով գալիք տարվա պետբյուջեն, գրեթե արցունքն աչքերին պատմում էր, թե բացի անվտանգության (պաշտպանություն և ռազմարդյունաբերական համալիր) և կրթության (դպրոցաշինություն) ոլորտներից, մնացած բոլոր ծախսերին կառավարությունը մոտեցել է խնայողաբար, հարկադրված շոշափելով նաև ամենամեծ սրբությունը՝ սեփական աշխատավարձերը։ Դե, նախ՝ սա հերթական սուտն է, քանի որ 2025 թվականին նախատեսվում է ոստիկանության և պետպահպանության ծախսերի զգալի ավելացում, և երկրորդ՝ «սեփական» աշխատավարձերի կրճատումը կվերաբերի միայն մարզպետարանների որոշ աշխատակիցների։ Ոչ ավելին…

  • 2024-10-30 08:59
    анализ

    ՊԵՏԲՅՈՒՋԵ-2025. ՊԱՐՏՔ ՎԵՐՑՆԵԼ՝ ՆԱԽՈՐԴԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հոկտեմբերի 28-ին խորհրդարանական հանձնաժողովներում սկսվեցին «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի քննարկումները, որոնց մեկնարկ տվեց Փաշինյանի ելույթը՝ վերացական դատողությունների հերթական շարանով ու առանց գեթ մեկ ցուցանիշի: «Որքան մեծ է պետական բյուջեն, այնքան մեծ է համընդհանուր բարեկեցությունը», «Միայն պետությունը կարող է հարկեր հավաքագրել ու ունենալ պետական բյուջե», «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ», «Ամեն ինչ կախված է մեկ մարդուց, և այդ մարդը դու ես», «Պետական բյուջեն բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է», «Բարեկեցությունը միայն ստամոքսը լցնելը չէ» և այլն. հնացած ու ոչինչ չտվող ճղճիմությունների այդ ողջ շարքը, որոնցից նողկում ես, արդեն որերորդ անգամ անգթորեն տեղաց հանրության գլխին, միաժամանակ ցույց տալով Փաշինյանի մտքերի ողջ սնանկությունն ու ողորմելիությունը…

  • 2024-09-13 08:23
    анализ

    ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՏԱՆ... ԿԱՂԱՄԲԻ ՄԵՋ

    Վերջերս Արմստատը հրապարակեց նվազագույն պարենային և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքներն այս տարվա 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով: Եվ այսպես, սովից չմեռնելու համար Հայաստանում մարդուն բավական է ունենալ ամսական 41 հազար 657 դրամ եկամուտ, իսկ մթերքից բացի՝ երբեմն ինչ-որ հագուստ գնելու, կոմունալ վճարումնները պարբերաբար մուծելու և տրանսպորտով երթևեկելու համար անհրաժեշտ կլինի արդեն 77 հազար 65,5 դրամ… Դատելով նրանից, որ Հայաստանում բնակչության գրեթե 25%-ն աղքատ է (միջինը՝ յուրաքանչյուր 4-րդը), իսկ գյուղական վայրերում՝ 29%-ը, շատերի համար նշյալ համեստ եկամուտներն անգամ անմատչելի են։

  • 2024-08-30 18:27
    анализ

    ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ, կամ՝ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՃԱՐՊԻԿ ԽՈՒՍԱՎԱՐՈՒՄԸ

    Փաշինյանի կառավարության օրոք 6 տարվա ընթացքում գյուղատնտեսության վիճակը և, համապատասխանաբար, երկրի պարենային անվտանգության մակարդակը հասցվել են ողբալի վիճակի, բայց գործադիր իշխանությունը շարունակում է իր ապիկար ծրագրերի անվան տակ շռայլորեն ցիրուցան անել հարկատուների հավաքած միջոցները։ Ահավասիկ օգոստոսի 29-ին էլ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի առաջարկով փոփոխություններ կատարվեցին լիզինգի խթանման և սպանդանոցային ցանցի ընդլայնման ծրագրերում…

  • 2024-08-28 09:22
    анализ

    ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ Ե՛Ս ԵՄ, կամ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐԻ ԱՆԿՇՏՈՒՄ ԲՈԼՈՒԿԸ

    Մեր փառապանծ, բայց աղքատ պետությունում իրենց համար ապրում ու քեֆ են քաշում շուրջ 12 հազար բարձրաստիճան վարչարարներ։ Պետական մասնահատվածում աշխատող ևս ավելի քան 130 հազար պետծառայողները, մանր ու միջին տրամաչափի պաշտոնյաները եթե անգամ ճոխ չեն ապրում, ապա հաստատ չոր հացի վրա չեն, ընդ որում պետությունից ունենալով նաև սոցփաթեթ։ Փոքր երկրի համար պետական ապարատի այսպիսի ուռճացումն անթույլատրելի ճոխություն է և անտանելի բեռ հարկատուների համար։ Բայց ձեռնարկվո՞ւմ են արդյոք փորձեր, Փաշինյանի վաղուց տված խոստումների համաձայն, կրճատելու Հայաստանի պետական ապարատի տարողությունը և առհասարակ պետկառավարման համակարգում զբաղվածների անկշտում բոլուկը։

  • 2024-08-23 18:00
    анализ

    «ԽԱՂԱՂ» ՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ ԳԵՐԻ

    Արցախի համար Հայաստանի անփառունակ տանուլ տված պատերազմին հաջորդած շուրջ 4 տարիները միայն խորացրել են և շարունակում են օր օրի խորացնել մեր երկրի վիճակի ողջ աղետալիությունը, որում նա հայտնվել է Փաշինյանի կառավարության ջանքերով։ Գերագույն «հեծանվորդը և գեդոնիստը», հեշտությամբ հրաժարվելով բուն հայկական հողի նկատմամբ ցանկացած հավակնությունից, հույս ուներ փոխարենը Ադրբեջանից և Թուրքիայից ստանալ տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ հաղորդակցությունների ապաշրջափակում, ինչը, իր պարզունակ սակավամիտ ուղեղի դատողությամբ, կհանգեցներ այդ հսկայական կորստի որոշակի «փոխհատուցման»՝ տնտեսության ծաղկման և ժողովրդի բարեկեցության կտրուկ աճի հաշվին։ Իրականում մենք բոլորովին այլ բան ենք տեսնում…

  • 2024-07-18 08:49
    анализ

    ՀԱՐԿԱՅԻՆ ՊԼԱՆԸ ՁԱԽՈՂԵՑԻՆ, ԲԱՅՑ ՆՈԽԱԶՆԵՐ ԳՏԱՆ, կամ՝ ԿԱՂԼԻԿ ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ

    Փաշինյանի կառավարությունը, որը սովոր չէ իրեն՝ սիրելիին որևէ բանից զրկել, ֆինանսական միջոցների սուր պակասի է բախվել։ Արդեն չեն օգնում ո՛չ անմտորեն պոկած վիթխարի վարկերը, ո՛չ էլ լիմոնի պես քամած քաղաքացիների ու բիզնեսի վճարած հարկերը… ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առերևույթ առույգ տեսքով զեկուցում է, որ այս տարվա 1-ին կիսամյակում պետական բյուջեում հավաքվել է 7.6% -ով ավելի շատ հարկեր և տուրքեր, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Իսկ այնուհետ, պատկերավոր ասած՝ «մանր տառատեսակով», համեստորեն հավելում է, որ դա գրեթե 9 տոկոսով պակաս է նախատեսված ցուցանիշից։ Դրամական արտահայտությամբ դա, ըստ որոշ տեղեկությունների, ավելի քան 100 մլրդ դրամի պակասուրդ է։

  • 2024-05-28 17:19
    анализ

    ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ. «ՊԱՏՄԱԿԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՍԵՐԸ

    Մայիսի 28-ին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը, և մարդիկ ավանդաբար այցելում են Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որը հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է: «Թող մայիսի 28-ը լինի զոհվածների հիշատակի, բայցև բիբլիական Արարատի շուրջ նոր պետականության վերակերտման, ազգային ամենավեհ իղձերի և համաշխարհային արդարության հաղթանակի օր»,- սա մի պարբերություն է Անկախության օրվա հոբելյանական հռչակագրից, որը հրապարակվել է 1919թ. մայիսի 23-ին: Այդ ժամանակ արդեն մեկ տարի էր անցել, ինչ Հայաստանը վերականգնել էր իր անկախությունը, որի հիմքը դարձան Բաքվի և Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտերը…

  • 2024-05-24 20:02
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐԸ»

    Արդեն երկու շաբաթ անընդմեջ կառավարության նիստի բաց մասից հետո Փաշինյանն անցկացնում է հասարակ մահկանացուների ականջների համար չնախատեսված փակ հատված: Սատանան գիտե, թե էլ ինչ է նա հորինել՝ մեր գլխին պատուհաս, իսկ այ սոցիալ-հոգեբանական ինժեներիայի ոլորտում իր որքան տաղտկալի, նույնքան էլ անիմաստ պրպտումներով Փաշինյանը հաճույքով կիսվում է ի լուր ամենքի…