Աշոտ ԱՐԱՄՅԱՆ

հոդվածներ 91

«ԳԱ»-ի բազմամյա տնտեսական մեկնաբանն է։ Զբաղեցրել է նաև «Բազիս» (2004-2009թթ.) և «Ռեվյու» (2011թ.) տնտեսագիտական ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոնները։ Մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով Ստամբուլում (Թուրքիա) մասնակցել է «Չարաշահումները տնտեսական բարեփոխումների ընթացքում և ֆոնդային շուկայում» գործնական սեմինարին, իսկ 2002 թվականի փետրվար-մարտին International Center for Journalists-ի (ԱՄՆ) հրավերով մասնակցել է կրթական ծրագրի՝ ԶԼՄ-ների ժուռնալիստիկայի և մենեջմենտի ասպարեզում, Հարավային Կովկասի երկրների խմբագիրների համար։

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ. ՀՀ Կենտրոնական բանկի առաջին մրցանակ «Տնտեսագիտական թեմայով 2001 թվականի լավագույն նյութի համար», «Կոնվերս-Բանկի» առաջին մրցանակ «Ֆինանսատնտեսական թեմայով 2002 թվականի լավագույն նյութի համար», ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրասիա-Մեդիայի առաջին մրցանակ «Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասին լավագույն հոդվածի համար» (Մոսկվա, 2005 թվական)։ Հայաստանի Բանկերի միության առաջին մրցանակ «Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի 2012 թվականի խնդիրները մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանելու համար»։ Զարգացման Եվրասիական բանկի կողմից հայտարարված «Եվրասիական ինտեգրում և զարգացում. XXI դար» ԶԼՄ-ների Երկրորդ միջազգային ստեղծագործական մրցույթի հաղթող (Մոսկվա, 2016թ.), Եվրասիական ժողովուրդների ասամբլեայի «Հանուն Եվրասիական հումանիտար ինտեգրացիայի խորացման» հատուկ անվանակարգի հաղթող (2018թ.)։

Բոլոր հոդվածները

  • 2024-02-28 11:23
    анализ

    «ՅԱՐԽՈՒՇՏԱ»՝ ...ՊԱՐՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

    Հայաստանի կառավարությունը փետրվարի 23-ի նիստում հաստատեց 2023 թվականի իր ծրագրի կատարման և արդյունքների վերաբերյալ զեկույցը, որը խորհրդարանին պետք է ներկայացվի մինչև մարտի 1-ը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդ որում ընդգծեց, որ փաստաթուղթը ներառում է կառավարության ծրագրի կատարելիության արդյունավետ և թվային ցուցանիշներ, որոնք ներկայացված են մի շարք բաժիններով. արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, տնտեսություն, ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում… Բնավ չենք սխալվի, եթե ենթադրենք, որ խորհրդարանական քննարկումների ժամանակ Փաշինյանին հավատարիմ ՔՊ-ականները (նույն իրենք՝ «ուսապարկերը», իսկ տիրոջ հագուկապի վերջին թարմացման լույսի ներքո՝ նրա «կեպիները») արժանի գովասանքի կարժանացնեն գործադիր իշխանությանը, հերոսական ներբող կձոնեն նրան, իսկ եթե պահանջվի, ապա նաև կպարեն «Յարխուշտա» մարտական պարը։

  • 2024-01-20 12:21
    анализ

    ՍԻԳԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-2050-Ը՝ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

    Վարչապետ Փաշինյանը, չկարողանալով այսօր բարելավել մարդկանց կյանքը, սիրով փիլիսոփայում է վերացական թեմաների շուրջ՝ հեռավոր ապագայի հորիզոններում, երբ իր ուրվագծած բարգավաճման շահառուներից շատերն այլևս ողջ չեն լինի, ինչպես որ, ամենայն հավանականությամբ, չի լինի նաև ինքը։ Հիշենք 2020 թվականի սեպտեմբերի 21-ին նրա ներկայացրած «Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը», որը պետք է ընկալել հենց այդ դիսկուրսում։ Երկրում կրկին գլուխ է բարձրացնում COVID-19-ը, մարդիկ զրկվում են վաստակից, տնտեսությունը ռեցեսիայի շեմին է, արտաքին աշխարհը թշնամական է առավել քան երբևէ, իսկ կառավարության ղեկավարը փրկչի իր կերպարի շրջանակներում ժողովրդի առջև նկարում է ապագայի երջանիկ պատկերներ, որը սպասում է մեզ շատ շուտով՝ ընդամենը 30 տարի անց։ Շնորհանդեսից ուղիղ մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախում, և Փաշինյանի ներկայացրած գեղեցիկ պատկերները փլուզվեցին խաղաքարտե տնակի պես…

  • 2023-12-29 10:52
    прогноз

    ՎԻՇԱՊԸ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

    Ֆինանսական հորոսկոպի համաձայն՝ 2024 թվականին փողը «բաժանելու» է Փայտե Կանաչ Վիշապը։ Բարօրության առումով տարին այնքան էլ արգասաբեր չէ։ Ո՛չ նրանից, ո՛չ էլ կառավարությունից նվերներ ակնկալել չարժե. ընդհակառակը, հարկ կլինի վաստակել տքնաջան և երբեմն նույնիսկ անտանելի ծանր աշխատանքով, ընդ որում գործերում ավելի լավ է հույս դնել միայն սեփական անձի վրա։ Նապոլեոնյան ծրագրեր կառուցելը պարսավելի չէ, բայց այդ դեպքում ստիպված կլինեք աշխատել ստախանովյան ռեժիմով։ Կարևոր է ոչ մի դեպքում թևաթափ չլինել…

  • 2023-12-15 09:17
    анализ

    Ի ԾՆԵ ՊԱՐՏԱՊԱՆՆԵՐ

    Կառավարական պաշտոնյաները հրճվանքով են խոսում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հիասքանչ աճի մասին և շատ ավելի պակաս հաճույքով են հիշատակում Հայաստանի պետական պարտքի աճի ոչ պակաս «հիասքանչ» երկնիշ տեմպերի և համապատասխանաբար, նույն շնչին բաժին ընկնող պարտքի բեռի ավելացման մասին։ Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը կառուցում է առավելապես պարտքերի վրա հիմնված տնտեսություն։ Եվ հարց է ծագում. մի՞թե դրա համար մեծ խելք է պետք…

  • 2023-12-07 18:46
    анализ

    ԱՂԵՏԻ ԳՈՏԻ Է ՈՂՋ ԵՐԿԻՐԸ

    Դեկտեմբերի 6-ին խորհրդարանում շարունակվեցին հաջորդ տարվա պետբյուջեի ճշգրտված նախագծի քննարկումները, որոնց ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար 2024 թվականին նախատեսված են 47,3 մլրդ դրամի աջակցության ծրագրեր, ընդ որում գումարն ընթացքում կարող է և ավելանալ: Իսկ ես հիշում եմ դեկտեմբերի 7-ը, երբ 35 տարի առաջ սասանվեց հայոց հողը, և մեր կյանքում տասնամյակներ շարունակ ամրացավ «աղետի գոտի» հասկացությունը… Իհարկե, այդ երկու աղետների՝ բնականի և սարքածի համեմատումն այնքան էլ ճիշտ չէ, հենց թեկուզ այն պատճառով, որ առաջինի դեպքում մեղավոր չկա, իսկ այ երկրորդի պարագայում հեղինակողը միանգամայն ակնհայտ է: Այդուհանդերձ երկու աղետների միջև որոշ զուգահեռներ ու սպառնալիքներ նշմարվում են:

  • 2023-09-30 11:34
    анализ

    ԳԱՂԹ

    Հերթական անգամ տարածք կորցնելով՝ ժողովրդագրական սուր խնդիրներ ունեցող Հայաստանը հնարավորություն ստացավ գոնե ինտեգրելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց։ Արդեն բոլորի համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակչությունից լավագույն դեպքում կմնա նվազագույն և էկզոտիկ ազգային փոքրամասնություն՝ մի քանի հազար մարդ, իսկ Հայաստան միանգամից կտեղափոխվի աշխատանքային ռեսուրսների լուրջ զանգված՝ ավելի քան 100 հազար փախստականներ։ Կօգտվի՞ արդյոք կառավարությունը թեկուզ ողբերգական իրադարձությունների բերումով ստեղծված հնարավորությունից...

  • 2023-09-28 20:56
    анализ

    ԿՈՐՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԳԻՇԵՐԱԿԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՒՄ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԹԵՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐ

    Որքան էլ պարադոքսալ է, բայց Փաշինյանը սեպտեմբերի 28-ին կառավարության հերթական նիստում հայտնագործեց նաև լավ նորություն, այն է՝ արցախցի տանջահար փախստականները, իր կարծիքով, կկարողանան արագ աշխատանք գտնել Հայաստանում՝ օգտվելով «աշխատաշուկայի ակտիվությունից»։ Արցախից գաղթածները, նրա մտահղացմամբ, պետք է իրենց, ինչպես ընդգծեց՝ «արժանապատիվ աշխատանքով» հոգան իրենց կարիքները։ Ըստ երևույթին, արժանապատիվ աշխատանք ասելով նկատի ունի ծանր և պետության կողմից ոչ մի կերպ չվերահսկվող ստրկական աշխատանքը՝ 100-120 հազար դրամ աշխատավարձով, քանզի հենց այդ պայմաններում է այսօր աշխատում մեր երկրում ապրող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը…

  • 2023-07-07 09:56
    анализ

    2018-ԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄՆ ԸՆԴՀԱՏԵՑ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՄԵՆԱԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՊԱՀԻՆ

    ...Կինս, լինելով փորձառու վիրահատական բուժքույր, 44-օրյա պատերազմի սկսվելուն պես խնամում էր վիրավորներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հապճեպ հարմարեցված տարածքում: Ամեն հերթափոխից հետո նա, հոգնատանջ գալով տուն, ընկճված պատմում էր ռազմաճակատում տիրող սարսափելի վիճակի մասին, ընդ որում տվյալներն առավել քան հավաստի էին, քանի որ ստացված էին, այսպես ասած, առաջին ձեռքից՝ առաջնագծում եղած շփոթահար երիտասարդներից, որոնք պատմում էին, օրինակ, որ իրենց զորամասերն այլևս գոյություն չունեն…

  • 2023-06-01 08:42
    анализ

    ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԱՊ ՀՈՂՄԱՂԱՑԸ

    Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը սիրում է դատողություններ անել տնտեսվարող սուբյեկտների արդյունավետության ու արտադրողականության մասին, բայց չէ՞ որ այդ համատեքստում կարելի է հարց բարձրացնել նաև իր ղեկավարած կառույցի վերաբերյալ…

  • 2023-05-06 08:49
    анализ

    ԼԱՏԻՖՈՒՆԴԻՍՏՆԵՐ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ

    Փաշինյանի և իր կիսագրագետ ՔՊ-ականների իշխանավարման 5 տարիների ընթացքում գյուղը սրընթաց գլորվեց աղքատության անդունդ։ Քչերին բախտ վիճակվեց մնալ մակերեսին։ Սեփականաշնորհված հողատարածքը չի կերակրում գյուղաբնակ ընտանիքներին, իսկ բազմաթիվ գյուղեր, որոնք նախկինում դիմանում էին փոքրիկ արտադրությունների հաշվին, այժմ դրանց բացակայության պատճառով բառացիորեն աղետալի վիճակում են…