Վարդուհի ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

հոդվածներ 25

Բոլոր հոդվածները

  • 2020-07-22 08:41
    анализ

    ՁԵՌՔԵՐԴ ՀԵՌՈ՛Ւ ԳՐԻԳՈՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՑ. ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՊԸ ԼԵՎՈՆԻ ՀԵՏ

    Մեկ շաբաթ է անցել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած սրացումից։ Փոքր-ինչ ուշքի գալով վերջին օրերի լարվածությունից ու նյարդայնությունից՝ հասարակությունը զարմանքով հայտնաբերեց, որ այդ ամենի մեջ գրեթե չէր երևում... երկրի ղեկավարությունը. բացառությամբ, իհարկե, ռազմական ղեկավարության և անձամբ վարչապետի։ Իրադարձությունների զարգացման բուն տրամաբանությունը շատ արագ հանգեցրեց նրան, որ առաջին պլանում հայտնվեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Զինված ուժերը՝ ի դեմս նախարար Դավիթ Տոնոյանի, գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի և Երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի։ Եվ իհարկե, հայ մարտիկները։

  • 2020-07-10 17:18
    анализ

    ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴՐԱԾՈ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՍԱՆԸ

    Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը 31 տարեկան է: Նա ԵՊՀ-ի շրջանավարտ է, քաղաքագիտության բակալավր և եվրոպագիտության մագիստրոս, մասնակցել է Թաֆթսի համալսարանին կից Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի Հանրային կառավարման ծրագրին: Կրթությունը, ինչպես տեսնում ենք, վատը չէ, իսկ Ֆլետչերի դպրոցը կադրերի իսկական մատակարար է դարձել նոր իշխանության համար։ Ինքը՝ Փաշինյանը չի կարող պարծենալ անգամ ոչ թերի բարձրագույն կրթությամբ և, հնարավոր է, հենց այդ նկատառումով էլ «հեղափոխության» հրահանգիչները նրան կցում են ԱՄՆ-ում նախապատրաստում անցած կամ ուսում առած մի կադրին մյուսի հետևից։

  • 2020-07-08 20:16
    анализ

    GALLUP-Ի ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ 85% ԿԱԶՄՈՂ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԸ ԴԻՄԱԿ ՉԵՆ ԿՐՈՒՄ

    «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության կողմից օրերս ներկայացված սոցհարցման արդյունքները բուռն և անմիանշանակ արձագանք հարուցեցին։ Փորձագետները հիմնականում կասկածի տակ են առնում դրանց համապատասխանությունն իրողություններին, ընդդիմությունը ծաղրում է՝ պնդելով, որ թվերը «նկարված» են իշխանությունների պատվերով, իսկ բնակչության գերակշիռ մասն ակնհայտորեն այն վիճակում չէ, որ հետաքրքրվի սոցիոլոգիական մանիպուլյացիաներով։ Այդուհանդերձ փորձենք ընդունել, թե տվյալներն իրական են։ Ի՞նչ պատկեր է ուրվագծվում այդ դեպքում, և ի՞նչ եզրահանգումներ են բխում:

  • 2020-07-03 09:39
    анализ

    ԵՐԵՎԱՆԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԿՈՆՍԵՆՍՈՒՍ՝ ՄԻՆՈՒՍ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

    Որքան էլ նշանակալի և վտանգավոր լինեն Հայաստանի ներքաղաքական կյանքի գործընթացները, Արցախի հարցը պետք է մնա առաջնայինն ու կարևորագույնը հայ ժողովրդի և պետության համար։ Այս տարրական ճշմարտությունն առավել ևս արդիական է ներկայումս, երբ ՀՀ ղեկավարությունը ներքին իրադարձությունների աղմուկի տակ սուսուփուս, բայց ակտիվորեն առաջ է տանում կարգավորման գործընթացը, և այդ գործընթացում շարունակում են հնչել բավական տագնապալի միտումներ։ Ավելին, ի դեմս Փաշինյանի և Մնացականյանի՝ հայ բանակցողների նախանձելի հետևողականության շնորհիվ այդ միտումներն արդեն սովորական են դառնում և չեն հարուցում փորձագիտական հանրության առանձնակի կտրուկ բացասական արձագանքը։

  • 2020-07-01 20:03
    анализ

    ԼԵՎՈՆԻ ՍՏՎԵՐԸ. ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԱՐՑԱԽՈՒՄ ԽՈՍԵԼ «ՍՏՐԱՏՖՈՐ» ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԿԱԼ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

    Ոչ, մենք մտավախություն չունենք, թե ԱԺ «անկախ» պատգամավորը կդիմի դատարան՝ պահանջելով հերքել այն պնդումը, որ ինքը օտարերկրյա գործակալ է: Քանի որ սույն փաստը վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, և մամուլում բազմիցս հրապարակվել են ամերիկյան «Ստրատֆոր» հետախուզական կենտրոնի գործակալների ցուցակները, որտեղ 478 համարի տակ նշված է Բաբաջանյանի անունը։ Եվ նա ոչ մի անգամ չի համարձակվել վիճարկել այդ պնդումը՝ գերազանց հասկանալով, որ ճշմարտությունը հեշտ է ապացուցել դատարանում. բավական է պարզապես ներկայացնել հետախուզական կենտրոնի կայքում հրապարակված ֆայլերը։

  • 2020-06-26 10:31
    характеристика личности

    ՆԱՎԱՍՏԻ ԺԵԼԵԶՆՅԱԿԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՑ. Ի՞ՆՉ Է ՈՒՍՈՒՑԱՆԵԼ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    «Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի»,- 2018 թվականի մայիսին գրել է այն ժամանակ նորահայտ քաղաքական գործիչ, նախկինում բացարձակ անհայտ, անգլերեն լեզվի ուսուցչուհի Լիլիթ Մակունցը՝ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Նույն օրերին նա աչքի ընկավ ևս մեկ արտահայտությամբ, որը մեծ արձագանք հարուցեց իր արտառոց բովանդակությամբ. պատասխանելով այն հարցին, թե ինչ առնչություն ունի ինքը մշակույթի հետ, սույն տիկինը վերամբարձ հայտարարեց. «Մշակույթը ես եմ, իմ մեջ է»:

  • 2020-06-23 17:28
    фон

    ԻՆՉՊԵՍ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ԱԼԻԵՎԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱԿՈ՞ՒՄ Է «ՊԱՏՈՒՀԱՆԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ»

    Այն մասին, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն փչացնում են հարաբերությունները առանցքային գործընկերների և հարևան երկրների հետ, խոսվել է բազմիցս։ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում առաջացած սառնությունը, միանգամայն հնարավոր է՝ նպատակաուղղված և կանխամտածված, արդեն վաղուց ոչ մեկի համար գաղտնիք չէ, և դիվանագիտական որևէ հնարքներն ու ձևական հավաստիացումները չեն կարող քողարկել այդ փաստը։ Զորահանդեսին ներկա լինելու համար Մոսկվա մեկնելուց վարչապետի հրաժարումը, ինչը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց, ամեն դեպքում դարձավ դրա ևս մեկ հաստատումը։ Իսկ վերջին օրերին Փաշինյանի թիմը հաջողացրեց ակնհայտ բացասական թեքվածքի հասնել նաև Եվրոպայի ու եվրոպական կառույցների հետ հարաբերություններում։

  • 2020-06-22 15:20
    анализ

    ՄՏԱԲԵՐԵԼՈՎ 98-Ի ՓԵՏՐՎԱՐԸ. ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵՑ ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ

    Հունիսի 19-ին մամուլում սենսացիոն տեղեկություն հայտնվեց. հղում կատարելով Քննչական կոմիտեին, հաղորդվեց, որ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանի ներկայացրած հայցադիմումի հիման վրա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և պաշտոնատար այլ անձանց դեմ հարուցվել է քրեական գործ: Ըստ News.am-ի, այդ լուրը հաստատել է ՔԿ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ նշելով, որ հունիսի 15-ին 4-րդ զինվորական քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասով, Խաչատրյանը ճանաչվել է տուժող, իսկ քննությունը շարունակվում է:

  • 2020-06-17 16:28
    анализ

    ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՆԴԵՍ ԳԱ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

    Իրավիճակը Հայաստանում գնալով ավելի է հիշեցնում 1997-1998 թվականները, երբ նախագահական ընտրություններում պարտված, բայց ուժի կիրառմամբ իշխանության ղեկին մնացած Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռնամուխ եղավ Արցախի հարցով իր ծրագրի իրականացմանը։ Թե ինչում էր ամփոփված այդ ծրագիրը, լավ հայտնի է։ Նույնքան հայտնի է, թե նրա համար ինչով դա ավարտվեց 98-ի փետրվարին։ Հիշենք միայն, որ հեռանալով՝ նա քինոտ ու չարագուշակ կանխատեսում արեց, թե Հայաստանը ստիպված է լինելու տարիներ անց համաձայնել այդ ծրագրին, բայց արդեն վատթարագույն պայմաններով։

  • 2020-06-12 14:10
    анализ

    ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ. ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՏԱՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՀԱՋՈՐԴ ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՊԵ՛ՏՔ Է ԿԱՌՈՒՑՎԵՆ

    Երկրորդ օրն է անցել Եվրախորհրդարանի անդամների հայտարարության հրապարակումից, որոնք խիստ զայրացել են մեզ վրա՝ Հայաստանն ու Արցախը կապող երրորդ ավտոմայրուղին կառուցելու ծրագրերի համար։ Արտահայտվել են գրեթե բոլոր փորձագետները, սոցիալական ցանցերի օգտատերերը ևս չեն թաքցնում իրենց վերաբերմունքը հայտարարության երեք ստորագրյալների, ընդհանրապես Եվրախորհրդարանի և համապատասխան իշխանական կառույցների նկատմամբ։ Մեռյալ լռություն է տիրում միայն իշխանական ճամբարում. նրանցից ոչ մեկը, ում ուղղակիորեն, ծառայության բերումով վերաբերում է տվյալ հայտարարությունը, և ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում Եվրախորհրդարանի հետ աշխատանքի համար, հարկ չհամարեց ելույթ ունենալ ու պարզաբանումներ տալ։ Եվ, ամենայն հավանականությամբ, այդ լռությունը չի խաթարվի։