Վարդուհի ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

հոդվածներ 25

Բոլոր հոդվածները

  • 2020-06-10 13:47
    перечень фактов

    Ո՞ՒՐ է ԹՌԵԼ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ

    Հունիսի 5-ին սոցցանցերում լայնորեն տարածվեց Լոս Անջելեսի բնակիչ Բեդրոս Հաջյանի տեսաուղերձը, որը հաղորդեց, որ ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ակցիաների մասնակից աֆրոամերիկացիները հարձակում են պատրաստում հայերի վրա: «Հայ համայնքի վրա զանգվածային հարձակումներ են նախապատրաստվում աֆրոամերիկյան սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև «Անտիֆա»-ի և «Black lives matter»-ի ակտիվիստների կողմից։ Նրանք իրական ռասիստներ են: Սա վտանգ է ոչ միայն մեզ, այլ նաև ապագա սերունդների համար»,- ասաց Հաջյանը։

  • 2020-06-08 11:52
    анализ

    ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ. ԼԵՎՈՆ-ՆԻԿՈԼԱԿԱՆ ՍԻԼԼՈԳԻԶՄ

    Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ որոշեց նորից ձայն հանել։ Այս անգամ նա արտահայտվեց բավական հակիրճ և հրամցրեց, իր իսկ բնորոշմամբ, «պարզագույն սիլլոգիզմ». ա) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, բ) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, գ) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին»։ Կարելի էր պարզապես արձանագրել, որ առաջին նախագահը զգացել է այն վտանգը, որ սպառնում է իր աշակերտի իշխանությանը, իսկ դրա հետ մեկտեղ՝ Արցախի վերաբերյալ այն ծրագրերին, որոնք անձամբ իրեն չհաջողվեց իրականացնել։ Եվ դա, անշուշտ, կլիներ զուտ ճշմարտություն։

  • 2020-05-13 14:43
    анализ

    ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐՈԼԻՆԳԸ, ՆԻԿՈԼԻ ԱՆԳԼԵՐԵՆՆ ՈՒ ԹՐԱՄՓԻ ԻՆՏԵԼԵԿՏԸ

    Քանի դեռ Հայաստանի բնակչությունն ապրում է ամենօրյա և նույնիսկ ամենժամյա ստրեսային ռեժիմում, փորձելով գուշակել՝ հնարավոր է արդյոք ավելի ցած գլորվել, թե արդեն հասել է հատակին, ԱՄՆ դեսպանությունը հայտնեց մի ապշեցուցիչ նորություն։ Պարզվում է, որ մենք՝ ՀՀ բնակիչներս, չենք գիտակցում սեփական երջանկությունը, քանզի ապրում ենք ժողովրդավարության բարելավման երկամյա ամենաբարձր ցուցանիշն արձանագրած երկրում։ Չե՞ք հավատում։ Ոչ բուն փաստին, ոչ էլ նրան, որ ժողովրդավարության փարոսի՝ Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն ունակ են նման մակարդակի տրոլինգի՞։ Եվ շատ իզուր։

  • 2019-10-01 19:57
    анализ

    ՔՍԱՆՅՈԹՈՒԿԵՍ ՏԱՐԻ ԱՆՑ. ՀՈՒՇՈՒՄ ԼԵՎՈՆԻՑ

    Անցած շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից հնչեց ամբողջ երեք հակահայկական ելույթ։ «Զավթյալ տարածքների» մասին Մամեդյարովի և Էրդողանի սովորական հեծեծանքներին միացավ Պակիստանի արտգործնախարարը։ Մի կողմ թողնենք այն հարցը, որ ահաբեկչությանն իր ցուցաբերած լայն աջակցությամբ հայտնի հենց այդ պետությունն էր, որ կարող էր հանդես գալ ի պաշտպանություն Ադրբեջանի։ Եվ իհարկե, Պակիստանը չէ, որ պիտի հայ ժողովրդի գլխին բարոյախոսություն կարդա «բռնազավթած տարածքներից զորքերը դուրս բերելու» մասին։ Սակայն խնդիրն այստեղ այլ է. ինչո՞վ պատասխանեց Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Հենց Փաշինյանի, քանզի հայկական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի տեղից տված պատասխանը Մամեդյարովին չի կարող նույն կշիռն ունենալ, ինչ պետության ղեկավարի ելույթը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

  • 2019-09-26 07:26
    анализ

    ԼՈՍԱՆՋԵԼԵՍՅԱՆ ՏՐԻՈՒՄՎԻՐԱՏ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՇՐՋԱՊԱՏԵԼ Է ՆԻԿՈԼԻՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ

    ՀՀ վարչապետի մամլո ասուլիսը Լոս Անջելեսում արդեն առաջ է բերել բազմաթիվ մեկնաբանություններ և գնահատականներ։ Անավարտ նախադասությունների առատություն, ցատկեր թեմայից թեմա, մտածողության խառնաշփոթ, մերկախոսություն, փաստարկների համոզչության բացակայություն, պարզ ճշմարտությունների չիմացություն և այլն. այս ամենը, անկասկած, բնորոշում է Նիկոլ Փաշինյանի անձը, ինչպեսև այն, թե որքանով է համապատասխանում իր զբաղեցրած բարձր և պատասխանատու պաշտոնին։ Սակայն փորձենք շեղվել բովանդակությունից և ուշադրություն դարձնել, այսպես ասած՝ ձևին։ Նրանց, ովքեր նստած էին Նիկոլ Փաշինյանից աջ և ձախ։