ԷՇԸ ՋՐԱՄԲԱՐԻ ՄՈՏ
Ինչպես ասում է արդեն չեմ էլ հիշում, թե ում ժողովրդական իմաստությունը, էշին կարելի է մոտ բերել ջրամբարին, բայց չի կարելի ստիպել նրան, որ խմի: Հենց դրա համար էլ նա, ըստ էության, էշ է։ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել ռազմական գործողությունները հոկտեմբերի 19-ին։ Իլհամ Ալիևը համաձայն էր։ Հայկական կողմի վերահսկողության տակ էին մնում և՛ Շուշին, և՛ Հադրութը։ Փրկվում էին հազարավոր կյանքեր։ Փաշինյանը հրաժարվեց։