Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 345

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2024-02-10 14:47
    анализ

    ԻՆՉ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆԻԿՈԼՆ ՈՒ ԱՆՆԱՆ…

    «Սահմանադրական հանրաքվեն հենց այն պահն է, երբ ոչ պետական ժողովուրդը վերածվում է պետական ժողովրդի»,- հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ հայերը պետք է քննություն անցնեն պետական ժողովուրդ կոչմանը համապատասխանելու համար: Եթե մեծամասնությունը կողմ քվեարկի նոր Սահմանադրության նախագծին, ուրեմն հայերը պետական ժողովուրդ են, իսկ եթե ոչ, ապա... ինքներդ էլ հասկանում եք։

  • 2024-02-07 08:50
    анализ

    Ե՛Վ ԿԱՑԻՆԸ, Ե՛Վ ՉԱԳՈՒՃԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՆ ՀԱՅԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԻ ՀԱՄԱՐ

    Փետրվարի 4-ից մինչև գարնան վերջ կշարունակվեն սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ի ամենածավալուն զորավարժությունները՝ 90-հազարանոց զորախմբի, 50 նավերի, 80 ինքնաթիռների և այլ սպառազինության ընդգրկմամբ: Զորավարժությունները կապված են ՌԴ-ի հրթիռային հարվածների դեպքում Եվրոպայի երկրների պատասխան միջոցների հետ։ Այն մասին, որ ԱՄՆ-ի քարոզչությունն ուռճացնում է ռուսական սպառնալիքի շուրջ առասպելը, որպեսզի շարունակի ԵՄ-ից գումար քամել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար, բաց տեքստով խոսում են ոչ միայն ՌԴ-ում, այլև ողջ աշխարհում։

  • 2024-01-28 17:15
    текущие события

    ՓԱՌՔԻ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ…

    1991թ. դեկտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով նշանակվեց պաշտպանության նախարար, իսկ 1992թ. հունվարի 28-ին Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: Այդ օրը համարվում է Հայոց Բանակի օր։ Նույն թվականի մարտի 26-ին ԼՂՀ մինիստրների խորհրդին կից ստեղծվեց Պաշտպանության (Ինքնապաշտպանության) կոմիտեն՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ: Նույն գարնանը Արցախյան ազատամարտը թևակոխեց առաջին շռնդալից հաղթանակների փուլ։ Արկադի Տեր-Թադևոսյան, Ֆելիքս Գզողյան, Գուրգեն Դալիբալթայան, Վալերի Չիթչյան, Արկադի Կարապետյան, Սեյրան Օհանյան, Մովսես Հակոբյան. բոլորին չես թվարկի. ուսադիրավոր հարյուրավոր մարդիկ ոսկե տառերով են գրել իրենց անունը ազգային բանակի ստեղծման ու կայացման տարեգրության մեջ, մեր գլխավոր հարստության, հայկական երկու պետությունների անկախության ու զարգացման հիմնական երաշխավորի՝ մինչև 2018թ. գարուն:

  • 2024-01-26 08:41
    анализ

    ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ ԳԵՐԻՆԵՐԻՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ Է

    Հանրային տարածքում մինչև հիմա վիճում են. ո՞վ է ավելի շատ ջանքեր գործադրել 2023 թվականի դեկտեմբերին 32 հայ զինծառայողներին վերադարձնելու համար, որոնք գերի էին վերցվել 2020 թվականի դեկտեմբերին Հադրութում. ԱՄՆ-ի, թե՞ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը։ ՀՀ-ի ղեկավարության մասին, ի դեմս իշխող ռեժիմի, խոսք անգամ չկա, ինչը լիովին բացատրելի է, ելնելով ռեժիմի պարագլխի թերի լեգիտիմությունից, որը չի վայելում պետական շահերին միտումնավոր դավաճանելու մեջ իրեն մեղադրող քաղաքացիների մեծամասնության վստահությունը։

  • 2024-01-17 09:20
    анализ

    ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ. ԱԿՆՀԱՅՏ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՈՒՄ

    Չհավատաք նրան, ով կփորձի յուրացնել դիկտատուրայի գերեզմանափորի դափնիները։ Ռեժիմին հաղթել է Նորին Մեծություն Կոռուպցիան։ Փաշինյանն անձամբ խոստովանեց 2023-ի տարեվերջին. «Կաշառք վերցնում են ամենուր…»։ Այսօր ավելի հստակ, քան երբևէ՝ չլրացած 6 տարվա ընթացքում, բացահայտվել է ճգնաժամը պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Կոռուպցիայում մեղադրվողների ձերբակալությունները հասել են մինչև «Կենտրոն» վարչական միավոր…

  • 2024-01-11 08:59
    анализ

    ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱ-2-Ը ՄՈՏ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼ՝ Ի ՎՆԱՍ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ

    2023-ի տարեվերջին կուսակցական բջիջների ղեկավարության հետ հանդիպումները բացահայտեցին ռեժիմի ղեկավարի դժգոհությունը ՔՊ-ի շարքերում քաղաքացիների ներգրավման աշխատանքների արդյունքներից։ Փաշինյանը հասկացնել տվեց, որ մտադիր է ուժեղացնել վերահսկողությունը տեղական ստորաբաժանումների նկատմամբ՝ շարունակելով կուսակցական շարքերի զտումը։ Ամանորյա տոներին ՔՊ-ի ղեկավարության, համանուն խորհրդարանական խմբակցության և կառավարության անդամները Երևանից կարող էին բացակայել միայն Փաշինյանի թույլտվությամբ։ Ոմանք ստիպված են եղել չեղարկել ուղևորությունը Դուբայ, քանի որ պարագլուխը բոլորին հրամայել է շուրջօրյա կապի մեջ մնալ և չբացակայել երկրից։

  • 2023-12-27 09:04
    анализ

    ԱՎԵՐՄՈՒՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ՍԵՎԵՌՈՒՆ ԳԱՂԱՓԱՐԻ

    Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ՆԳՆ ոստիկանության Գորիսի և Կապանի բաժինների պետեր Մուշեղ Գևորգյանի և Վաղարշակ Գինոսյանի սկանդալային ձերբակալությունները բավական թափանցիկ ենթատեքստ ունեն։ Թեև քննությունն ընթացքում է, Սյունիքում և նրա սահմաններից դուրս հայտնի է, որ ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցներին կասկածում են ապօրինի անտառահատումներով զբաղվողներին «տանիքավորելու» մեջ, ընդ որում Գորիսում պետը նշանակվել է վերջերս (նոյեմբերի 28-ին):

  • 2023-12-20 09:52
    анализ

    «ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ Է ՏԳԵՂՆԵՐԻ ՀԱՄԱ՞Ր»

    Զորքերը հետ քաշելու Երևանի առաջարկին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բացասական պատասխանից հետո, Ալիևի և Փաշինյանի բանակցություններում Թուրքիային որպես միջնորդ պարտադրելու փորձի, ինչպես նաև ազատ արձակված գերիների հարազատների հետ ռազմական հոսպիտալի մոտ ոստիկանների ընդհարման խորապատկերին՝ 2023 թվականի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու Փաշինյանի բոլոր փորձերը բացարձակապես իմաստազրկվեցին։ Ռեժիմի պարագլուխը ոչինչ չունի ներկայացնելու որպես շարժ ժողովրդավարության և անվտանգության ճանապարհին, ուստի նրա մասնակցությունը կուսակցական աշխատանքին՝ նախաձեռնող խմբի հետ դեկտեմբերի 14-ի հանդիպումից մինչև հետագա միջոցառումներ, թելադրված է միակ նպատակով. նախապատրաստել ՔՊ-ին հետագա զիջումների։ ԱՄՆ-ի նկատմամբ Ալիևի հռետորաբանությունը մեղմացել է, սակայն խաղաղությունն առաջվա պես շատ ավելի հեռու է, քան պատերազմը…

  • 2023-12-12 19:19
    анализ

    «ՈՉՆՉԱՑՈՒՄ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ -1

    Լրագրողների ապարդյուն փորձերը՝ ստանալու «ՊՆ գործունեության ուղղություններից ո՞րն է վերահսկում պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը» հարցի պատասխանը, ամենաճշգրիտ վկայությունն են այն փաստի, որ իշխող վերնախավը շարունակում է հայկական զինված ուժերի ոչնչացման ուղեգիծը։ Փոխնախարարը չգիտեր հարցի պատասխանը, բայց ձևացրեց, թե որոշել է հարցաքննության ենթարկվող պարտիզան խաղալ։ Անհավատալի է, բայց փաստ. Երևանի քաղաքապետի աթոռից անմիջապես պաշտպանության փոխնախարարի աթոռին ցատկած Սարգսյանը միակն է Սուրեն Պապիկյանի տեղակալներից, որ զինվորական կոչում ունի։ Նա պահեստազորի լեյտենանտ է, ուսադիրներ է ստացել զորացրվելուց առաջ։ Սարգսյանը մասնագիտությամբ ֆինանսիստ է, նախքան քաղաքապետ ընտրվելը զբաղվել է բանկային վարկավորմամբ:

  • 2023-12-06 09:10
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆ Է. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է 100 ՏԱՐԻ ԱՆՑ…

    «Հայաստանի ոչնչացման ծրագիրն արդեն հաստատված է»,- ԱՄՆ-ից հայտարարել է իշխանության հակասահմանադրական զավթման սկզբնական փուլում Փաշինյանի մերձավոր զինակից Արմեն Չիբուխչյանը։ Նրա խոսքերով, եթե Փաշինյանը համաձայնի առանց միջնորդի բանակցելու Ալիևի առաջարկին, ապա այդ բանակցությունները կդառնան հանցավոր ծրագրի մաս, որի հեղինակներն են Ալիևն ու Էրդողանը: Եթե ծրագիրը, որի մասին խոսում է Չիբուխչյանը, արդեն մեկնարկել է, ապա Փաշինյանը դրա անքակտելի մասն է։ Մինչդեռ անցնող քաղաքական տարվա վերջին իրադարձություններն արդեն շտկումներ են մտցնում համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում։