Սեփ․Տեղ․

հոդվածներ 1647

Բոլոր հոդվածները

  • 2020-09-23 13:48
    фон

    ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԸ

    Բնակարանաշինության ծրագրից օգտվող ընտանիքների թիվը փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու և տան խնդրի առջև կանգնած ընտանիքներին սատարելու համար: Ուշադրության կենտրոնում են հանրապետության բոլոր մարզերը, սակայն հատկապես հուլիսյան դեպքերից հետո, առաջնահերթություն է տրվել սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: Ծրագրին նոր թափ հաղորդելու որոշումը քննարկվել է նաև տեսազանգով՝ աշխատանքները համակարգելու համար Տավուշի մարզ մեկնած գործընկերների հետ:

  • 2020-09-22 18:51
    мнение

    Արման ԱԲՈՎՅԱՆ․ ՄԱՐԴԻԿ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱԿՆՀԱՅՏ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ "ՍԼԻՎՆԵՐԻ" ԻՄԱՍՏԸ

    Չհասցրեց մամուլում հայտնվել տեղեկություն, որ ԲՀԿ, Հայրենիք և ՀՅԴ կուսակցությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու են համապետական հանրահավաք, իսկույն իշխանամետ "խոսափողները" տեղեկատվական դաշտն ուղղակի ողողեցին տարատեսակ գռեհիկ և զավեշտալի "վերլուծություններով" ու մեկնաբանություններով։ Զուգահեռ լայնորեն շրջանառվեց նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը։