Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2021-04-05 13:55
    обзор прессы

    Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՈՒՄԸ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՍՈՂԱՑՈՂ ՆՎԱՃՈՒՄ

    Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շ. Միրզոևը, ում ելույթից առանձնացնենք այս հատվածը.

  • 2021-04-02 13:42
    текущие события

    ԿՈՄԱՆԴՈՍԻ ՇՈՂՇՈՂՈՒՆ ԱՍՏՂԸ

    Գնա~ց, երկինք համբառնեց մեծ հայրենասերի, հայոց բերդաքաղաք Շուշին ազատագրելու փայլուն օպերացիան մեր լեռներում ՀԱՐՍԱՆԻՔ դարձրած զորավարի, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյան- Կոմանդոսի ազնվագույն հոգին: Վշտահար է Արցախը... Նրան որպես հարազատ որդու՝ իր գիրկն առած, իր սրտի ոսկե գահին նստեցրած, փառքի շողշողուն բարձունքներին հասցրած, արժանի, գերարժանի հային ՈՍԿԵ ԱՐԾԻՎ շքանշանի ասպետ կոչած, հիրավի ժողովրդական հերոսի պատիվներ տված, երբեմնի հզոր, հիմա՝ վիրավոր ու բզկտված Արցախի Հանրապետությունը... Վշտահար է Մայր Հայաստանը և ի սփյուռս աշխարհի բովանդակ հայությունը... Հայի զորավարական հանճարի խորհրդանիշ էր, քայլող լեգենդ էր Կոմանդոսը: Եվ ժամանակի մշտնջենական հոլովույթում, մեր ժողովրդի անդավաճան հիշողության մեջ հավերժելու է Հայրենիքի հավերժական զինվոր-գեներալի փառքը: Տաղանդավոր ռազմագետի շողշողուն աստղը երբեք չի խամրելու, հավերժափայլ է: Վառ ու բացառիկ անհատականությունների երջանիկ ճակատագիրն է դա: Իսկ առօրյա կյանքում՝ պարզ ու հասարակ, մարդամոտ այր էր նա:

  • 2021-04-02 09:25
    только текст

    Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԻՄԱ Ո՞Վ Է ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ, ՏԱԿԱՆՔ

    Կարմիր Շուկայի և Շուշիի մասին իմ և այլոց անհանգստություններն Արցախի նախագահի պաշտոնում նստած դավաճանը «կեղծ հայրենասիրական օրակարգ» է որակել։ Ինձ և իմ մտահոգությունները կիսող մարդկանց նա «ներքին թշնամի» է կոչել։ Հետո էլ ինձ ու իմ պես շատ ուրիշ «կեղծ հայրենասերների» հարց է տվել, թե որտե՞ղ էինք մենք, երբ թշնամին Կարմիր Շուկան էր գրոհում…

  • 2021-04-01 16:27
    текущие события

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՐԵԼ Է ԻՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ԵՎ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

    Մարտի 31-ից Հրազդան և Դիլիջան քաղաքների բնակիչները կսպասարկվեն Արդշինբանկի նորացված, ժամանակակից մասնաճյուղերում: Մասնաճյուղերում ամենակարևորը վերանորոգումը չէ, այլ հաճախորդների սպասարկման նոր հարմարավետ պայմանները, ինքնասպասարկման համար հատկացված 24/7 հատվածը, և մոտեցումը՝ անգամ ամենահեռավոր մարզերի բնակիչներին և տարածաշրջանի բիզնեսներին հասանելի դարձնել բանկային բոլոր ծառայությունները: Հանդիսավոր բացմանը ներկա էին բանկի ղեկավարները, պաշտոնյաներ, հաճախորդներ:

  • 2021-03-30 17:48
    фон

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ RAIFFEISEN BANK INTERNATIONAL-Ի ԿՈՂՄԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՐԱԿԻ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ 2020» ՄՐՑԱՆԱԿԻՆ

    Ամերիաբանկին շնորհվել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակ`(Straight-Through Processing Quality Award) միջազգային փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: Մրցանակաբաշխությունը կազմակերպվել է Raiffeisen Bank International ավստրիական բանկի կողմից: Որակի գերազանցության մրցանակը բանկը շնորհում է աշխարհի լավագույն գործընկեր ֆինանսական կառույցներին: Այն համարվում է միջազգային վճարային գործարքների որակի կարևորագույն ցուցանիշ և բնութագրում է գործարքների ավտոմատացման աստիճանն ու մշակման արագությունը:

  • 2021-03-30 09:47
    текущие события

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱՐՑԱԽ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԲԵՐԵԼ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ

    Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր և մինչև պատերազմ։ Ներկայիս թրքամետ էքստազը դավադիր պատերազմի հաջորդ արարն է։ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ գործնականորեն վերացավ հակաթուրքական դիսկուրսը։