ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՌևՏՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻՑ
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) կողմից կազմակերպվող առևտրի ֆինանսավորման գծով 10-րդ տարեկան մրցանակաբաշխության շրջանակներում Ամերիաբանկին շնորհվել է հերթական մրցանակը` Բանկը ճանաչվել է «2021թ. լավագույն թողարկող բանկ Կովկասում»: