Սեփ․Տեղ․

հոդվածներ 1575

Բոլոր հոդվածները

  • 2024-03-23 14:49
    текущие события

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

    Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հասարակական գործիչներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորումը որակում է որպես ընդդիմախոսների նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների հերթական փորձ:

  • 2024-03-23 10:36
    прямой текст

    Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ Է ՊԵՏՔ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱՆՀԱՊԱՂ ՀԵՌԱՆԱ

    Վարչապետի գործողությունների և դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների վերլուծությունը վկայում է կառավարման համակարգային լուրջ ճգնաժամի մասին, որը առաջացել է ինչպես հնարավոր տգիտության ու անկարողության, այնպես էլ բնակչությանը հնարավոր կանխամտածված ապատեղեկատվություն մատուցելու հետևանքով: Վարչապետի հրաժարականն այս համատեքստում ոչ միայն պարտադիր է, այլև անհրաժեշտ՝ ճգնաժամի հետագա է՛լ ավելի խորացումը կանխելու համար։ Կործանարար կառավարման ասպեկտները կարելի է բաժանել մի քանի հիմնական կետերի.