Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՍԻ Ե՛Վ ԼԱՎԸ, Ե՛Վ ՎԱՏԸ, ՄՆԱՑԱԾԸ ԿՈՐՈՇԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
«Կարծում եմ, առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ուղերձով դիմել հանրությանը և պատմել այն ամենը, ինչ նա ասել է Անվտանգության խորհրդի նիստում, արտախորհրդարանական ուժերի և «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման ժամանակ»,- TV24-ի եթերում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հրաժարվեց ավելին հաղորդել իր ունեցած տեղեկատվությունից, նշելով, որ այդքանից ավելին ասել չի կարող։