Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ԿԱՆԱՉ ԼՈՒՅՍ ՎԱՌԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՌՋԵՎ՝ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԽԱՓԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երկու խոսք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա նիստի մասին։ Ո՛չ մի պետություն Ադրբեջանից չպահանջեց զորքերը հետ քաշել առնվազն սեպտեմբերի 19-ի դրությամբ եղած ելման դիրքերը, ինչն էլ միայն կարող էր հայերին նվազագույն բավարար հիմքեր տրամադրել պապենական հողերում և տներում իրենց կյանքը շարունակելու համար։