Սեփ․Տեղ․

հոդվածներ 1678

Բոլոր հոդվածները

  • 2021-09-23 18:38
    текущие события

    ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՀԵՐՔՈՒՄԸ

    Վիվա-ՄՏՍ-ը հարկադրված է հանրությանն ու ԶԼՄ-ներին ներկայացնել իր դիրքորոշումը՝ mamul.am կայքում ս.թ. սեպտեմբերի 22-ի հրապարակման առնչությամբ: Ընկերությունը զերծ կմնար լրատվամիջոցի անվանումը հանրայնացնելուց, եթե նշված լրատվամիջոցի կողմից ս.թ. հունիսի 4-ին ու 17-ին՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ հրապարակումների բովանդակությունը լիովին կեղծ ու շինծու չլիներ, ինչպես նաև լրատվամիջոցը չհրաժարվեր ու չխուսափեր Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական պատասխան-պարզաբանումներն իր կայքէջում տեղադրելուց:

  • 2021-09-23 17:32
    фон

    ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԳՈՂԹԱՆԻԿ ԳՅՈՒՂՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԼՈՒՍԱՎՈՐՎԻ

    Գողթանիկում, երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը մասամբ փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն ավարտել են բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների տեղակայման առաջին փուլի աշխատանքները: Դրանք իրականացվել են ոչ ստանդարտ ձևաչափով՝ համավարակի և պատերազմի հետևանքների հաղթահարման ժամանակահատվածում: Չնայած այդ ամենին, գործընկերներին հաջողվել է համակարգել գործընթացն ու հասնել արդյունքի:

  • 2021-09-20 10:34
    прямой текст

    ՌԵՋԵՓ-ԻԼՀԱՄ-ՆԻԿՈԼ= 0 ԱՐԴՅՈՒՆՔ. Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

    Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի գործուն աջակցության և փոխհամաձայնեցված խաղի, Թուրքիան երբեք Հարավային Կովկաս մտնել չէր կարող (0)։ Այսօր Թուրքիայի ռազմական ներկայությունը ոչ միայն ցամաքային զորավարժություններում է, այլ հասել է նույնիսկ Կասպից ծով։ Եվ պատահական չէ, որ Արցախի օկուպացված շատ տարածքներում ադրբեջանական դրոշների կողքին դրվել են նաև թուրքականը։

  • 2021-09-18 13:41
    прямой текст

    Արտյոմ ՂՈՒԿԱՍՅԱՆ՜ ԱՅՍՕՐ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՄԵՆԱՍԻՐԵԼԻ ՔԱՂԱՔԻ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ՕՐԸ

    Սիրելի գյումրեցիներ, Այսօր նշում ենք մեր ամենասիրելի քաղաքի՝ Գյումրիի օրը։ Այս տարի այն չենք նշում ավանդական հանդիսություններով ու միջոցառումներով, քանի որ անցած տարի տեղի ունեցած դաժան պատերազմից հետո դեռևս չենք հաղթահարել մեր ցավը։ Գյումրին, ինչպես Հաայստանի բոլոր բնակավայրերը, պատերազմում ունեցել է մեծ թվով զոհեր և այսօր մենք առաջին հերթին խոնարհվում ենք նրանց հավերժական հիշատակի առաջ։