Լրատվական գործակալություններ

հոդվածներ 57733

Բոլոր հոդվածները

  • 2025-05-20 11:53
    факты

    Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում

    Մայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։

  • 2025-05-20 11:44
    обзор прессы

    ՓՈՐՁԱԳԵՏ․ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՆ

    Մայիսի 15-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագիրը՝ իրադարձություն, որը կարող է արմատապես փոխել տարածաշրջանի տնտեսական ճարտարապետությունը։ Այս պատմական փաստաթղթի շնորհիվ Հայաստանից Իրան արտահանվող ապրանքները գրեթե ամբողջությամբ ազատվում են մաքսատուրքերից։ Համաձայնագիրը ոչ միայն վերացնում է ներմուծման տուրքերը, այլև նախատեսում է կողմերի հրաժարումը ներմուծման քանակական սահմանափակումներից, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի պարզեցում և արագացում, տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և հակադեմպինգային միջոցառումների ոլորտում հստակ և կանխատեսելի կանոնների սահմանում։ Ինչպիսի՞ հնարավորություններ են բացվում հայկական բիզնեսի առջև։ Ինչպե՞ս կարող է Հայաստանն օգտագործել իր եզակի դիրքը՝ որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ երկիր։ Ինչպիսի՞ ներդրումային հեռանկարներ են առաջանում նոր համաձայնագրի լույսի ներքո։ Այս և այլ հարցերի մասին VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնին բացառիկ հարցազրույցում պատասխանում է հայտնի հայ տնտեսագետ Սուրեն Պարսյանը, որն ակտիվորեն հետևել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացին սկզբից ևեթ։