«Նիկոլը շարունակում է դեռ լսել պարոն Աշոտյանի մասին, ինչն իրեն նյարդայնացնում է։ Կարծում եմ՝ իր ասած վնգստացող դատավորներին էլ է հստակ ազդակ, որ՝ «քաղաքական բանտարկություններն ու հալածանքները ձեզ մոտ ոնց որ թե լավ չեն ստացվում, իմ սրտով չեն, քանի որ պարոն Աշոտյանը դեռ հոդվածներ է գրում, խոսում է, ու ես դա լսում եմ, ինձ դա նյարդայնացնում է»։ Այսօր հստակ ասաց, որ այդ քաղաքական հալածանքները պետք է ուժգնանան։ Նիկոլի վնգստացող դատավորներն անպայման աչալուրջ կլինեն այս խոսքերին, և կալանքի փոփոխության ժամանակ չզարմանաք, որ լինի Արմեն Աշոտյանի կալանքի փոփոխություն, որ արգելվի նրան իր փաստաբանների միջոցով լրատվականներին փոխանցել հոդվածներ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։