Լրատվական գործակալություններ

հոդվածներ 57745

Բոլոր հոդվածները

  • 2025-05-19 08:13
    только текст

    Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրողի դեմ քրեական հետապնդումը

    Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Անուշ Միրզոյանի դեմ քրեական հետապնդումը։ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով: Նրան առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը:

  • 2025-05-19 08:12
    факты

    Ստեփանակերտում քանդել են մարշալ Բաղրամյանի հուշարձանը

    Մինչ ադրբեջանական զորքերը երթով շարժվում էին Մոսկվայի Կարմիր հրապարակում, և Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը դիտում էին ամբիոնից, Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը։ Մինչև արմատը՝ առանց հետք թողնելու։ Մինչ այդ նրանք պղծել էին արձանը՝ կոտրելով քիթը և ոչնչացնելով հայերեն արձանագրությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգեյ Շահվերդյանը։

  • 2025-05-17 15:20
    обзор прессы

    ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՊԵՏԴԵՊԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԻ ԱՅՑԸ ԱՐՑԱԽ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ

    Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը, «Պոդեստա» ընկերության լոբբիստները և ԱՄՆ պետքարտուղարությունը դավադրություն են կազմակերպել՝ խափանելով Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էդ Ռոյսի՝ 2014 թվականին Արցախ կատարելիք այցը, հայտնել է Ամերիկայի Հայ Դատի կոմիտեն (ANCA)՝ հղում անելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի (FOIA) հրապարակած փաստաթղթերին։

  • 2025-05-17 15:15
    обзор прессы

    Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Բելառուս

    Մայիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հրավերով, եկեղեցականաց շքախմբի ուղեկցությամբ մեկնեց Մինսկ (Բելառուսի Հանրապետություն), ուր մայիսի 18-ին կհանդիսապետի Բելառուսում կառուցված առաջին հայկական եկեղեցու օծման արարողությունը։ News.am