Անկախ անուն-ազգանունից, եթե անձը կոռուպցիայի մեջ է, կպատժվի. ՔՊ-ականը` Գասպարյանի մասին
ՀՀ–ում անկախ քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` արձագանքելով Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասին լրագրողի հարցին։