Աղավնոյի գյուղապետ․ Ժողովուրդը պետք է հասկանա, մի քիչ էլ դրսի «դաբրո» պետք է լինի
Մենք Արցախում էինք, որ սկսվեց այդ ամեն ինչը. Դա սպասելի չէր, քանի որ հերթական անգամ խաբում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, ճանապարհը բացվելու է, այստեղ էլ սև ու սպիտակի էին բաժանում ժողովրդին, էշ-էշ դուրս էին տալիս, ասում էին՝ ինչո՞ւ չպահեցիք Արցախը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը: