Ադրբեջանի շարունակական հարձակումները և միջազգային արձագանքի բացակայությունը
Արդեն 3-րդ շաբաթն է ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:
Արդեն 3-րդ շաբաթն է ինչ Ադրբեջանը սահմանագծի տարբեր ուղղություններով խախտում է հրադադարի ռեժիմը` ահաբեկելով սահմանմերձ բնակավայրերի բնակիչներին:
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․ «Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:
Ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը Հայաստանի կողմից գնդակոծությունների և հնարավոր շահագրգռված կողմերի ներգրավվածությունը տարածաշրջանում լարվածության սրման հարցում:
2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում ծնելիությունը նվազել է 9.1%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Հայաստանում ծնելիության անկում է ֆիքսվում նախորդ տարվա հունվարից։
Բաքվում հայ գերիների նկատմամբ տեղի ունեցող խայտառակ դատավարությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ ո՛չ ստորագրելու, ո՛չ էլ իրականում կյանքի կոչելու որևէ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ: ԵԽԽՎ նստաշրջանում ԵԽԽՎ Բյուրոյի և մշտական հանձնաժողովի գործունեության հաշվետվության ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը։
«Ոչ ոք չի մեղադրում Թուրքիայի ներկայիս սերնդին ցեղասպանության մեջ, բայց նրանք պատասխանատու են իրենց նախնիների արածի համար»: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի ավստրիացի պատգամավոր Հելմուտ Բրանդշտատերը՝ հավելելով, որ ցեղասպանության չճանաչումը հանգեցնում է ողբերգության կրկնությանը:
2025-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,899 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 15,642-ը: Այսինքն, 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա մարտի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել և (դեռ) չի վերադարձել 11,257 արցախցի։ Տվյալները ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։
Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Հայաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա որևէ ճանապարհորդությունից՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության պատճառով»։
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների նախարար Մանուել Վալսը դատապարտել է «ապակայունացման նոր փորձերը»՝ Ադրբեջանի պետության կողմից աջակցվող կազմակերպության՝ Բաքվի նախաձեռնող խմբի նամակից հետո, որում առաջարկել Նոր Կալեդոնիայի ինստիտուցիոնալ ապագայի շուրջ բանակցություններում հանդես գալ իբրև միջնորդ:
Իրանը դիմադրում է իր միջուկային ծրագրի վերաբերյալ ուղիղ բանակցությունների անցկացման կամ իր տարածքը ռմբակոծելու ԱՄՆ պահանջներին՝ զգուշացնելով ամերիկյան բազաներն իրենց տարածքներում տեղակայած հարևաններին, որ միջամտելու դեպքում նրանք ևս կգնդակոծվեն, հայտարարել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան: