Եթե 25 երթուղին հանեն, պռոշյանցիները կփակեն Երևան-Աշտարակ խճուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և պետք է հանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչներն այսօր՝ ապրիլի 7-ին, հավաքվել են կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ և պետք է հանդիպեն ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ:
Խայտառակ հայտարարություն է, ԱԳՆ-ն արձանագրում է, որ իրենց արտաքին քաղաքական օրակարգում չկա արցախցիների իրավունքների պաշտպանության հարց: Այս մասին Ազատության հրապարակում հրավիրված քննարկմանն ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, ըստ որի՝ ԼՂ-ի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր՝ ապրիլի 7-ին, հերթական քննարկումն է հրավիրել Ազատության հրապարակում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ քննարկել է Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Կենսաչափական համակարգը մի քանի անգամ կբարձրացնի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:
Տաշքենդում անցկացվող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ճապոնիայի պատվիրակության ղեկավար Սեկի Յոշիհիրոյի հետ:
Արցախի Հանրապետության պետական կառույցների պաշտոնական կայքէջերը՝ Nankr.am-ը (ԱԺ), Nkr.am-ը (ԱԳՆ), Nkrgov.am-ը (Կառավարություն), Milnkr.am-ը (ՊԲ) և այլն, այլևս չեն գործում։
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ որևէ պարագայում մտադիր չէ միջուկային զենք ստեղծել, այդպիսին է Իրանի արտաքին քաղաքական ռազմավարությունը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հավատարմագրված արտասահմանյան երկրների դեսպանների հետ քննարկել է Եվրասիական անվտանգության հարցեր. այս մասին թելեգրամյան ալիքում հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ռուսաստանը պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել՝ նպաստելու ԱՄՆ-ի և Իրանի միջև կոնֆլիկտը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է AiF-ը։