ԿԲ նախագահ․ Հնդկաստանից Հայաստան եկածների 25 տոկոսն արդեն մեկնել է երկրից
Հայաստան եկած աշխատանքային միգրանտների մի մասը ՀՀ–ից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Հայաստան եկած աշխատանքային միգրանտների մի մասը ՀՀ–ից արդեն հեռանում է կամ հեռացել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած անձինք բանակում պետք է ծառայեն մեկ տարի, այլ ոչ թե երկու, ինչպես նախկինում առաջարկվում էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է խորհրդարանի ստորին պալատի իրազեկ աղբյուրը։
ՀՀ–ում հարկերի թերհավաքագրումը պայմանավորված է եղել պլանավորածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ԱԱԾ շենքի մոտ։ Նրանք պահանջում են քննչական մարմիններից չտարանջատել ԴՆԹ համընկնում ունեցող զինծառայողներին համընկնում չունեցողներից և զբաղվել բոլոր զինծառայողների ճակատագրերով, քանի որ իրենք չեն հավատում ԴՆԹ արդյունքներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անհետ կորած զինծառայողներից մեկի հորեղբայրը` Արսեն Ղուկասյանը նշեց, որ նրանք գիշերել են ԱԱԾ շենքի դիմաց և չեն պատրաստվում որևէ տեղ գնալ, քանի դեռ իրենց հստակ պատասխաններ չեն տրվել։
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում, տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Իրանընախկինի պես կարծում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի բխում Հայաստանի շահերից։ Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտնում է Mehr գործակալությունը։
Իսրայելը Գոլանի բարձունքների վրա գտնվող Մաջդալ Շամս գյուղի վրա հարձակման պատրվակով Լիբանանի վրա հարձակման դեպքում կբախվի ամենավճռական պատասխանին։ Դրա մասին հայտարարել են Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և Իսլամական Հանրապետության միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։
Աշխարհը կանգնած է կտրուկ փոփոխությունների առջև. այս համատեքստում Հարավային Կովկասը սկսում է ստանալ ավելի կարևոր նշանակություն, քան մինչ այդ ուներ՝ կապված Պեկին-Լոնդոն պրոյեկտի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբոլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Իսրայելի վրա հարձակման և Արցախում 44-օրյա պատերազմին իր մասնակցությունն ընդունելու մասին։
Թուրքիայում Հայոց պատրիարքարանի առաջնորդ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է Լեոնարդո դա Վինչիի Վերջին ընթրիքի ծաղրանմանակումը Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությանը, գրում է Yeni Safak-ը։