«ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՄԱՅՔԸ»․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ
«Հանդուրժողականությունն» Ադրբեջանի քարոզչության և միջազգային իմիջի կերտման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի առաջխաղացման և տարածման համար անցկացվում են քարոզչական միջոցառումներ, տպագրվում գրքեր, տարբեր հարթակներում հրապարակվում են հոդվածներ։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը: