Թրամփ․ Մենք անմիջապես դադարեցնում ենք Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունները
Մեզ հենց նոր տեղեկացրին, որ Կանադան, որի հետ շատ դժվար է առևտուր անել, այդ թվում՝ այն փաստը, որ նրանք տարիներ շարունակ մեր ֆերմերներից մինչև 400% մաքսատուրք են գանձում կաթնամթերքի նկատմամբ, հենց նոր հայտարարեց մեր ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկ սահմանելու մասին, ինչը մեր երկրի դեմ բացահայտ հարձակում է։ Դրա մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։