Նախորդ արձագանքս՝ հոգեբուժարան այցելելու մասին, ուժի մեջ է․ Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
Կառավարություն-խորհրդարան երեկվա՝ մայիսի 7-ի հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նեղսրտեց, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու իր բազմաթիվ առաջարկները անտեսվել են, իսկ կոռուպցիայի վերաբերյալ հարցից էլ դուրս եկավ հունից, սկսեց սպառնալ, էլի հիշեց նախկին նախագահներին և սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղաց։