Միքայել սրբազանը կալանավորվեց երկու ամսով. պաշտպանները կբողոքարկեն որոշումը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։ Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։
Հայկական իշխանությունների հարձակումները Հայ Առաքելական Եկեղեցու վրա կապված են այն փաստի հետ, որ այսօր հանրապետությունում եկեղեցին միակ հեղինակավոր հաստատությունն է, որն ի վիճակի է միավորել, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միությանղեկավար Արա Աբրահամյանը։
Եկեղեցու դեմ այս գործընթացն ունի միմիայն քաղաքական ուղղորդում։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին ասաց իրավապաշտպան Արման Թաթոյանը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերում բացարձակապես ոչինչ չկա, բացի նախկինում տված հարցազրույցից։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատասխանատվություն չի կրում հունիսի 27-ի ցերեկը մայրաքաղաքում տեղի ունեցած էլեկտրամատակարարման լայնամասշտաբ խափանման համար։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ընկերության մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը։ Նրա խոսքով` կատարվածի համար պատասխանատուն «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» պետական ընկերությունն է։
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտակայքում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները որոշել են երթով շարժվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորք և Ավան նստավայր, որտեղ քննվելու է Սրբազանի խափանման միջոցի հարցը։
ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի և թեկնածուի համաձայնության պարագայում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Պատիվ ունեմ» խմբակցությունը։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը խնդրել է չշահարկել իր անունը վարչապետի թեկնածուների ցուցակում։ Նրա գրառումը թողարկել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը և ամբողջ հայ եկեղեցին՝ մեր հավատքի վերջին պատվարը, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր համարձակվել են պաշտպանել այն, ենթարկվում են աննախադեպ հալածանքների»։ Սաթի Սպիվակովան այս մասին գրել է իր Instagram-ում։ «Ես սկսեցի գրել այս գրառումը բազմիցս և կանգ առա. ինչի՞ համար։ Ու՞մ դիմեմ։