Թրամփը գրեթե համոզված է, որ ԱՄՆ-ը և Իրանը կկարողանան գործարք կնքել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե լիովին վստահ է, որ իր վարչակազմը կկարողանա Իրանի հետ համաձայնության գալ իսլամական հանրապետության միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա հայտնել է Մորիսթաունի օդանավակայանում (Նյու Ջերսիի նահանգ) Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողների հետ զրույցում։