Գագիկ ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 52

Բոլոր հոդվածները

  • 2020-06-05 19:06
    анализ

    ՃԱՀԻՃԸ ՊԱՅԹԵՑՆԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

    Հայրենի խորհրդարանի նախորդ կազմն այնքան լավն էր, որ ժամանակին մենք նույնիսկ մի քիչ անհանգստանում էինք. ներկայինս այդքան զորություն կունենա՞, կցուցաբերի արդյոք բավարար մակարդակ: Բայց մտավախությունները, ինչպես պարզվեց, զուր էին։ Փաշինյանը կարողացավ ԱԺ կազմում ընտրել մտքի կատարյալ տիտաններ։ Եվ այդ տիտաններն ահա արդեն մեկուկես տարի շարունակ շատրվանում են իրենց եռացող մտավոր ջուրն ազնվաբարո ազգաբնակչության վրա։ Իսկ վերջին օրերը մեզ նոր գիտելիքներ պարգևեցին պատգամավորական կորպուսի մասին. դե, չէինք ասի, թե բացարձակ նոր, իհարկե, բայց շա՜տ արտահայտիչ։

  • 2020-06-03 16:19
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱ՞Ն Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

    Արտակարգ դրություն հայտարարելուց մի քանի օր առաջ, դեռևս սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ, իշխանություններն արգելեցին երիտասարդ ակտիվիստների խմբին երթ անցկացնել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ «Հայաստանը՝ իրավական պետություն» կարգախոսով։ Ընդհանրապես (օրենքով) հրապարակային որևէ ակցիաներ չեն կարող արգելվել, եթե միայն դրանց կարգախոսները չեն հակասում գործող Սահմանադրությանը։ Բայց ինչ-որ բան, ըստ երևույթին, մտահոգել է Փաշինյանին «Հայաստանը՝ իրավական պետություն» բառակապակցության մեջ։ Գուցե պարզապես անսովոր արտահայտություն է, իսկ գուցեև՝ գող, սիրտը դող:

  • 2020-05-30 11:14
    анализ

    ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ՊԱՆԴՈՐԱՅԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԿՂ

    Մայիսի 28-ին ես կարճատև դադար վերցրեցի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ և բախտի քմահաճույքին, առանց մեկնաբանության թողեցի ընթացիկ իրականությունը: Բայց ուզում եմ միանգամից հանգստացնել ձեզ, ամեն ինչ լավ ավարտվեց, փա՜ռք Աստծո, իրականությունն ընթանում էր հաստատված ուղղությամբ և նախանշված հունով. հասարակության վրա ճնշումը՝ նորմայի սահմաններում, սուտը՝ չափավոր աստիճանի առատ, իշխանական ուղեղներում՝ ամպամածություն և հիշողության հալոցք։ Սակայն, ինչպես զգուշացնում էր Ժողովող անունով մի շատ հին հրեա, սկզբունքորեն ոչ մի նոր բան առաջիկա մի քանի հազար տարիների ընթացքում չի էլ սպասվում։ Ողջ աղը մանրամասների մեջ է. դրանցից մեկի մասին էլ կպատմենք:

  • 2019-10-03 19:57
    мнение

    ԵՐԲ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ, ԿՐԿԵՍԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

    Ողջ պատմության ընթացքում մարդկությունը մշտապես բախվել է բնակության համար յուրացված բնական լանդշաֆտների դեգրադացիայի, օրինակ, տեղանքի անապատացման կամ ճահճացման հետևանքով։ Բայց հասարակական, քաղաքական կյանքում նույնպես կարող են տեղի ունենալ համանման գործընթացներ, և այդժամ «անապատացումը» հանգեցնում է երկրի անկման, իսկ երբեմն էլ նույնիսկ փլուզման։ Ավելին, գրեթե միշտ այդօրինակ վտանգավոր գործընթացները սկսվում են ներսից, աստիճանաբար։ Պատահական չէ, որ նշանավոր պատմաբան Ուիլյամ Ջեյմս Դյուրանտը իր հանրահայտ «Քաղաքակրթության պատմություն» աշխատությունում գրել է. «Հզոր ավանդույթներով երկիրն անհնար է նվաճել դրսից, քանի դեռ նա ինքը չի քայքայել իրեն ներսից։ Հենց ներքին անկումը, ինքնախեղդումն են նախորդում այդպիսի երկրի ռազմաքաղաքական թուլացմանը, իսկ այնուհետ նաև փլուզմանը»։

  • 2019-09-28 17:36
    мнение

    «ՊՐՈՒՍԻԱՅՈՒՄ ԴԵՌ ԿԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ»

    Գիտեք, ես արդեն վաղուց զգում եմ ինձ ինչպես կրկեսային ծեր ձին մանեժում. ներկայացումը կարծես թե նոր է, բայց այդ թմբիկների շուրջ պարել եմ արդեն այնքան անգամներ, որ սմբակներս նվվում են։ Ընդ որում դեկորացիաները նույնն են, իսկ պարել ամեն անգամ պետք է նորովի. այ թե որն է մեր կրկեսային խնդիրը։ Դե, փորձենք…

  • 2019-09-27 07:23
    мнение

    ԳԼՈՒԽԸ ԿՊՐԾԱՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԹԵՎ ՎԱԽՈՎ

    Ներքաղաքական կյանքում սրընթաց զարգացող գործընթացները հիմք են տալիս ենթադրելու, որ վարչապետ Փաշինյանը տեսանելի պագայում կարող է իսպառ կորցնել ամեն տեսակի հետաքրքրությունը երկրի կենսագործունեության և զարգացման հարցերի նկատմամբ։ Քանզի բոլոր այդ խնդիրները նրան չնչին կթվան ոչ վաղ անցյալի մերձավոր զինակիցների հետ «հողային» հարցի շուրջ սկզբունքային տարաձայնությունների համեմատ, այսինքն՝ թե ով ում «կթաղի հողում»։

  • 2019-09-10 07:31
    мнение

    ԲԼԵՖ՝ ՔԱՐԹՈՒ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ

    Սկսեմ ինքնաքննադատությունից։ Վերջին ժամանակներս ինձ թվում էր, թե բոլոր այդ արտառոց ու մառազմատիկ մեղադրանքները, որ հնչում են վարչապետի շրջապատից Սահմանադրական դատարանի հասցեին, զուտ ինքնագործունեություն են, Փաշինյանն այստեղ կապ չունի։ Ճիշտ է, նա անվանեց ՍԴ-ն «սեփականաշնորհած բուդկա», փչեց, թքեց ու մոռացավ, բայց զինակիցներն առանց իր օգնության էլ անհեթեթ հայտարարություններ են անում։ Մի խոսքով, համարում էի, թե դա բացարձակ ինքնագործունեություն է։

  • 2019-09-05 20:29
    мнение

    ՈՒՐ Է ԹՌՉՈՒՄ ՄԵՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԸ

    Օդագնացության մեջ լավ հայտնի է, որ ինչքան ցածր է թռիչքի արագությունն ու բարձրությունը, այնքան ավելի վտանգավոր է դա։ Նույնը վերաբերում է նաև քաղաքականությանը, առավելևս՝ արտաքին քաղաքականությանը։ Ինչպես ցույց տվեց Երևանում օրերս մեկնարկած «Հայաստանի դիվանագիտությունը փոփոխվող աշխարհում» համաժողովը՝ ԱԳՆ-ի և դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ, մեր արտաքին քաղաքականության օդանավը չափազանց դանդաղ ու ցածր է թռչում։ Կապիտալը, որ այդչափ ահռելի ջանքերով կուտակվել է անցած տասնամյակների ընթացքում, անմտորեն մսխվում է ի բավարարում իրեն դիվանագիտության դասական Հուգո Գրոտիուս երևակայած անհավասարակշիռ անձի քմահաճույքների։ Հենց նրանից էլ սկսենք։

  • 2019-08-26 20:09
    анализ

    ՆՄԱՆ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՉՈՐՍ ՏԱՐԻ՞. ԴՈՒՔ ԻՆՉ Է, ԾԱՂՐՈ՞ՒՄ ԵՔ

    Ընդհանրապես կարծում եմ, որ Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը մեկուկես ժամ մեկնաբանելուց հետո վարչապետ Փաշինյանը լիովին հասունացել է էկոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնելու համար։ Թե չէ ահավասիկ աչքի անցկացրեցի դափնեկիրների ցանկը. ոչ մի հայկական ազգանուն, բոլորը ինչ-որ Հայեկներ ու Միլթոն Ֆրիդմաններ են։ Խայտառակությո՛ւն։ Կարճ ասած, թանկագին վարչապետ, հագեք ձեր ֆրակն ու տիկնոջ հետ՝ հայդե Ստոկհոլմ քաղաք (դա Շվեդիայում է, չշփոթեք)։ Նոբելյան կոմիտեում էլ բնավ հիմարներ չեն նստած, գլուխ կհանեն, թե ինչն ինչոց է։

  • 2019-08-17 08:05
    мнение

    ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿՆՍՏԵՑՆԵՆ ԿԱՐԴԻՆԱԼ ՌԻՇԵԼՅԵԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍՈՎ

    Մեծը, իսկապես, տեսանելի է դառնում հեռավորության վրա։ Որովհետև քանի դեռ ապրում ես մառազմի մեջ, կամաց-կամաց վարժվում ես և արդեն չես ցնցվում։ Բայց երբ պետության բարձրագույն դատական ատյանի՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվում են այսպիսի իրադարձություններ, աշխարհի պատկերը, հավատացեք, ներկվում է անմոռանալի գույներով։ Քանզի նման բան չի կարող լինել։ Դե, ախր չի՛ կարող։ Բայց այն կա, և դա չափազանց ծիծաղելի է, իհարկե։ Սակայն երբ մտաբերում ես, որ խոսքն այն երկրի մասին է, որտեղ ապրում են զավակներդ ու հասակ առնում թոռներդ, ծիծաղդ միանգամից մարում է։