«ԶԱՆԳ ԸՆԿԵՐՈՋԸ» ԵՎ «ԴԱՀԼԻՃԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ»
Հայ-ադրբեջանական սահմանի վրա ներկայիս ահագնացումը, նախորդ անգամների հետ որոշակի նմանությամբ հանդերձ, անշուշտ, ունի որոշ տարբերիչ առանձնահատկություններ։ Եվ դա առաջին հերթին վերաբերում է իրադարձությունների նկատմամբ ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ արտաքին դերակատարների արձագանքին։ Ինչ վերաբերում է առաջինին, ապա պետք է խոստովանել, որ ցուցաբերվեց աննախադեպ էնտուզիազմ և աննախադեպ օպերատիվություն, որով Երևանը ոտքի հանեց հնարավոր ու անհնար բոլորին։