ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ ԼԻՆԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆ ՏԱՐՐԻ ԻՍՊԱՌ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

2023-07-28 13:06

Ինտեգրվելը միայն շաքար, լոբի ու ալյուր բաժանելը չէ՝ ձրի պանիրն էլ գիտեք որտեղ է լինում: Ինտեգրվելու հաջորդ քայլը լինելու է առավել քոքված գևորկովների վերադարձը, որոնք հիմա էլ հստակ հայտ են ներկայացնում, հայկականության ամեն տարրի իսպառ ոչնչացումը, լեզուն կլինի միայն ադրբեջաներեն, ռուսերենի մասին մոռացեք, իսկ վերջում էլ կիրականանա ոմանց իղձը՝ արցախցի զինվորը, ադրբեջանի սահմանադրության ուժով կհայտնվի իր հայրենակից զինվորի դեմ դիմաց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը: