«Հրապարակ». ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՄԵԾԱԹԻՎ ՈՒԺԵՐ Է ԿՈՒՏԱԿԵԼ ՄԱՐՏԱԿԵՐՏՈՒՄ, ՇՈՒՇԻՈՒՄ, ԿԱՇԵՆԻ ՀԱՆՔԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեք ամիս շրջափակված Արցախի շուրջ օղակը սեղմվում է. հումանիտար ճգնաժամի խորանալուն զուգընթաց, անվտանգային սպառնալիքները սրվել են։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հակառակորդը մեծաթիվ ուժեր է կուտակել Մարտակերտում, Շուշիում, Կաշենի հանքին սահմանակից տարածքում՝ այդպիսով փորձելով հոգեբանական ճնշումներ գործադրել արցախցիների նկատմամբ և մղել Արցախի իշխանություններին՝ համաձայնելու ադրբեջանական իշխանությունների՝ Ադրբեջանի հետ վերաինտեգրման պահանջին։