ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արեգ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ․ ԵԹԵ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ, Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ, ՈՐ ԱՐԲԱՆՅԱԿՆ ԻՐԵՆ-ԻՐԵՆ ՊՏՏՎԻ

2022-05-27 08:34

Հայաստանի՝ արբանյակ ունենալը կարևոր քայլ է, բայց քանի դեռ հստակ չի հայտարարվել՝ ամբողջովի՞ն, թե՞ ինչ-որ մասնաբաժնով է երեկ Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված արբանյակը հայկական, չարժե շատ ոգևորվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։