«Ժողովուրդ». ԲՆԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է, ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՃԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա 10 ամիսներին բնական հավելաճը կազմել է 3146, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 4 հազար 627 էր, 2019թ.՝ 8 հազար 307: