ՀԿԵ-Ն ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ԳՆԱՑՔՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ
Հունիսի 30-ից Երևանի երկաթուղային կայարանում գործում է Վրաստան մուտք գործող քաղաքացիների գրանցման հարցերով «տեղեկատվական սեղան»: Ադմինիստրատորը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի ուղևորներին կօգնի գրանցվել հարևան երկիր մեկնող օտարերկրացիների համար նախատեսված հատուկ հավելվածում: