«Հրապարակ». ԳՈՂԱԿԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԵԶՈՔ ԴԻՐՔ Է ԲՌՆԵԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրական գործընթացներում քրեական հեղինակությունները, «գողականները» միշտ կարևոր դերակատարում են ունեցել։ Նրանք, որպես կանոն, իշխանություններին են աջակցել, բայց այս անգամ, մեր տեղեկություններով, որոշել են հնարավորինս չեզոք դիրք բռնել։ Համենայնդեպս, քրեական աշխարհի ծանրակշիռ հատվածը որոշել է չմիջամտել նախընտրական գործընթացին՝ որևէ ուժի օգտին չաշխատել։ Կան մի քանիսը, օրինակ, Չաղ Ռուստամ անունով Ռուստամ Ստեփանյանն ու իր բանդան, իրենց իշխանական հովանավորի՝ Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ, ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի օգտին։