ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ. ՍԱ ՎԵՐՋՆ Է։ Ե՛Վ ՊԵՏՈՒԹՅԱՆ, Ե՛Վ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

2021-06-03 16:53

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Սա վերջն է։ Ե՛վ պետության, և՛ հասարակության։ Էլ ո՞վ է պատրաստ զոհվել հանուն պետության, եթե այսպես են վարվում հերոսների հետ։ Էլ ո՞ր մայրն իր զավակին կնվիրի հայրենիքին, եթե որդու ոսկորներից «տոպրակ» են սարքում ու նկուղի հատակին գցում: Սա նաև բանակի վերջն է։ Էլ ո՞ր զինվորը կամ սպան, տեսնելով այս պատկերը, կունենա պարտքի զգացում։