ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ. ԵՐԵՎԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆԻ, ՈՐ ԿԻՐԱՆՑԸ ԲԱՐՁՐԱՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2024-05-02 18:23

«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։  

  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԼՈՒՅՍՆ Է, ՉԻ ԿԱՐԵԼԻ ՆՐԱՆ ՀԱՐՎԱԾԵԼ

    2024-05-02 16:04

    Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.«Մեծ պրոբլեմ ունենք՝ մտածում ենք, երբ պետք է գործել և հակառակը՝ մտածելու ժամանակ չգիտես, թե ինչերով զբաղվում։ Հիմա նայում եմ Տավուշում (իսկ իրականում՝ ամբողջ Հայաստանում) տեղի ունեցող զարգացումներին ու տեսնում, որ ամեն ինչ շատ պարզ է։ Կա թշնամի, որն ուզում է մեզնից հայրենիք խլել։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՄԵԾ ԲԱՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼԻՍ

    2024-05-02 12:01

    1990-ական թվականներին Տավուշի ինքնապաշտպանական մարտերի ընթացքում մեծ թվով հայորդիներ նահատակվեցին, խաղաղ բնակիչներ առևանգվեցին և սպանվեցին, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏԻՆ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ

    2024-05-01 16:42

    Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչև վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միևնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միևնույն է ոչինչ չեք կարող փոխել։

  • ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ ԱՐԴԵՆ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

    2024-04-17 12:02

    ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, որը երկար ժամանակ է, ինչ լարված է նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, որոշել է օգտվել առիթից և ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցող քննչական գործողությունների ֆոնին փորձում է առաջ մղել առողջապահության նախարարի իր թեկնածուին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԼԻՑԻ ՕՐՆ ԱՇԽԱՐՀԱՑՈՒՆՑ ՈՒՂԵՐՁ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՀՈՂ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՈՒՄ

    2024-04-16 15:05

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում Հայոց ցեղասպանության տարելիցի օրը աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով հավանաբար «կուրանա» հայոց պատմության այդ էջը՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը, նման եզրակացություն է արել «Հրապարակ» օրաթերթը՝ ապրիլի 13-ին ՔՊ Ժողովրդավարության դպրոցում «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով Փաշինյանի դասախոսությունից հետո։

  • Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ․ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ԵՄ ՍՊԱՍՈՒՄ ԱՊՐԻԼԻ 24-Ի ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-16 09:35

    Ամեն տարի ապրիլի 24-ին հայերս սպասում էինք ԱՄՆ նախագահների ելույթին և ամեն անգամ, երբ նրանք գործածում էին «ջարդ» եզրույթը, դա համարում էինք ժխտողականության դրսևորում։ News.am-ի թղթակցի հետ զրույցում դրա մասին հայտնել է ցեղասպանությունների ուսումնասիրության փորձագետ Սուրեն Մանուկյանը։ «Այս անգամ լուրջ անհանգստությամբ սպասում եմ Փաշինյանի՛ ապրիլի 24-ի ելույթին: Միևնույն ժամանակ, վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը ճիշտ եզրույթ կգործածի, ինչպես դա անում է արդեն երեք տարի»,- ասել է փորձագետը։  

  • Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ 30-40 %-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ ՍԿՍՎԵԼՈՒՆ ՊԵՍ ԼՔԵԼ ՀՀ-Ն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-04-13 15:34

    Բռնի տեղահանված արցախցիների 30-40 տոկոսը, ոչ պաշտոնական տվյալներով, պատրաստվում են դպրոցական արձակուրդները սկսվելուն պես լքել Հայաստանի Հանրապետությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր, «Արդարություն ու վերադարձ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Մետաքսե Հակոբյանը։  

  • «Ժողովուրդ»․ ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՄԵԿ ՍՊԱ ԵՎ ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐ

    2024-04-12 11:18

    Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզի դատարանում ապրիլի 11–ին վկաներ են հարցաքննվել։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։