«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԸ ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՆ ՆՐԱ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԶԱՆԳԵՐԻՑ ՈՒ SMS-ՆԵՐԻՑ
«Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանող» է անմիջապես հայտնվում նրա սև ցուցակում, այլև նրա ընկերները, հարազատները։ Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։