ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԴՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԵԿՆ Է

2021-02-09 16:28

Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում այսպիսի կայծակնային արագությունը կոչված է լուծելու ադրբեջանական օրակարգի համար կարևորագույն խնդիրը՝ Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջաններին միացնող ճանապարհի հարցը: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքին:

  • ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆ. «ԹՇՆԱՄԻՆ ՉԻ ՍՏԻՊԻ ՄԵԶ ԼՌԵԼ»

    2021-02-09 15:58

    Արցախի մասին խոսելիս՝ ակամայից հիշում եմ Բեյրութի մեր հայրենակից, հայտնի դիրիժոր և խմբավար, Արցախի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Շուշիի «Վարանդա» պետական երգչախմբի հիմնադիր, իսկական հայրենասեր և մեծատառով հայ Զաքար Քեշիշյանին:

  • «Հրապարակ». ՎԱՐՉԱՊԵՏԸ ԻՆՔԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՂԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՋԸ ԴՐԵՑ

    2021-02-09 11:48

    «Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» որոշումը պարզեցրեց իրավիճակը և ընդդիմության մեջ եղած տարաձայնությունների վերջը դրեց։ Տարակարծությունները՝ համաձայնե՞լ ընտրությունների՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, թե՞ հրաժարվել՝ գնալով փողոցային պայքարի ճանապարհով, մնացին անցյալում։

  • Ահարոն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ. Ո՞ՐՆ ԱՐԵՑԻՔ ՍՐԱՆՑԻՑ

    2021-02-09 11:43

    Իրանագետ Ահարոն Վարդանյանը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ստեղծված իրավիճակից դուրս են եկել չորս պատգամավորի կորուստով, գրել է.

  • Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ. ՔՅԱՐԱՄՅԱՆՆ ՈՒ ԱԱԾ 30 ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՆ ԲՈՒՆԿԵՐՈՒՄ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻ ՎՐԱ ԲՂԱՎՈՂ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

    2021-02-08 16:27

    29-ամյա Արգիշտի Քյարամյանը Արցախ է ժամանել ԱԱԾ 30 աշխատակիցների հետ։ Գլխավոր խնդիրը, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարի առջև դրել էր Փաշինյանը, իր կնոջ և որդու անվտանգությունը պահպանելն էր: Դերերը բաշխվել են հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պահպանությունից՝ նրա անվտանգությունն ապահովում էին ևս 10 ամբողջությամբ զինված հատուկ ջոկատայիններ: Նույնիսկ Ղարաբաղում էին զարմացած, թե ինչ զենքերով էին ժամանել ԱԱԾ աշխատակիցները: Եվս 10 մարդ պահպանել է Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածը գտնվել են Արգիշտիի տրամադրության տակ: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

  • Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՐԵՔ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

    2021-02-08 12:51

    ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը Facebook-յան գրառմամբ մեկնաբանել է «Իմ քայլ»–ի հայտարարությունը` արտահերթ ընտրություններ չանցկացնելու մասին` դրա համար նշելով 3 պատճառ։

  • «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՈՐԻՆ ԱՆՀՆԱՐ Է ՀԱՂԹԵԼ»

    2021-02-08 10:59

    Հայաստանում մեկնարկում է նոր նախագիծ, ավելի ճիշտ` «301. Իմաստունների երկիր» նախագծերի լաբորատորիա։ Եվ այս նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած առաջին իմաստունը Պյոտոր Նեմոյն է, որի հիպոթեզներից մեկի համաձայն, Հայաստանը կարող է դառնալ իմաստունների երկիր ու համաշխարհային պատմության պահապան։ Գործարար և բարերար, «Ընկերներ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Գոռ Նահապետյանը ևս միացել է «301. Իմաստունների երկիր» նախագծին։ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա խոսել է Հայաստանի ապագայի հիպոթեզների մասին, որոնք քննարկվում են լաբորատորիայի շրջանակում։

  • ՀԿԵ․ ՉԵՂԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԵՎԱՆ-ԳՅՈՒՄՐԻ-ԵՐԵՎԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԳՆԱՑՔՆԵՐԸ

    2021-02-07 12:37

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտնում է, որ տեխնիկական պատճառներով փետրվարի 7, 8, 9 և 10-ին չեղարկվում են Երևան-Գյումրի-Երևան ցերեկային գնացքները, որոնք պիտի մեկնեին 14:25-ին Երևանից և 11:55-ին՝ Գյումրիից:

  • Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՆՈՐ ՈՒԺ ԵՎ ԿԵՆԴԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԱՆԱ

    2021-02-06 19:15

    2021 թվականի փետրվարի 6-ին լրանում է ՀՀ սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակը։ Հանրային իշխանության համակարգի այդ կարևորագույն ինստիտուտներից մեկը կոչված է մեր երկրում իրականացնել սահմանադրական արդարադատություն՝ Բարձր դատարանի իր առաքելությամբ ապահովելով Սահմանադրության անշեղ իրագործումը, մարդու և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեության սահմանադրականության ապահովումը։

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ

    2021-02-06 17:30

    Նիկոլ Փաշինյանը սադրեց և երկիրը տարավ կապիտուլյացիայի և միայն իր հեռացումից հետո պետք է նոր Կառավարություն ձևավորվի, որի ներքին և արտաքին որոշակի խնդիրների կարգավորումներից, վիճակը կայունացնելուց հետո պետք է կազմակերպվի նոր ընտրություններ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը՝ խոսելով այն արտահերթ ընտրությունների մասին, որոնց մասին խոսում է իշխանությունը: