ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՀԵՆՑ ՀԻՄԱ ՍԿՍԵՆՔ ՄՏԱԾԵԼ ԵՐԿՐԻ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2020-11-10 15:28

Մի քանի բան կա, որ մեր ժողովուրդը լավ պետք է հասկանա: Նախ, որ պատերազմն ավարտվել է: Ճիշտ է, Նիկոլի իշխանությունը դեռ կփորձի երկարաձգել ռազմական դրությունը, բայց դրա նպատակը միայն մեկն է լինելու` իշխանության պահպանում: Իսկ պատերազմն ավարտվել է ու ավարտվել է ոչ մեր հաղթանակով: