ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է MICROSOFT-Ի ՀԵՏ՝ ԳՈՐԾԱՐԿԵԼՈՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ AZURE STACK ԱՄՊԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը նախագործարկում է Azure Stack ամպային պլատֆորմը: Սա այս ամպային պլատֆորմի առաջին ներդրումն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանում: Վիվա-ՄՏՍ-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որ համագործակցելով Microsoft-ի հետ, իր բիզնես-հաճախորդներին առաջարկում է Azure Stack ամպային ծառայություններ տվյալների մշակման իր սեփական կենտրոններից: