ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԱՐՎԱԾ Է ՀԱՍՑՆԵԼՈՒ ՌՈՒՍԱՍԱՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

2023-09-28 17:24

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր  դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին: Ակնհայտ է, որ կառավարող մեծամասնությունը մտադիր է այն շուտափույթ վավերացնել:  Նախկինում (ս. թ. մարտի 28-ին) Հանրապետական կուսակցությունը հայտարարությամբ անդրադարձել է Հռոմի կանոնադրության` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամաքին և այն փաստին, որ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն վերազանցել է   իր լիազորությունները` այն ճանաչելով սահմանադրական: