ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

2023-09-22 21:04

Բոլորը քննարկում են, թե ինչ տպավորիչ, տիպիկ նիկոլավարի «քաշեց» Հայաստանի վարչապետն իր արտգործնախարարին Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրնում էր փաստեր, որոնք հիմնավորում են Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու Բաքվի նպատակը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հակադարձեց՝ հղում անելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա... Հայտարարությունը Հայաստանի վարչապետն արել էր Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկից երկու ժամ առաջ։