Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍՐԸՆԹԱՑ ՓԼՈՒԶՈՒՄԸ
Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։
Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։
ՔՊ-ական ոմն պատգամավոր՝ Արթուր Հովհաննիսյան անունով, երեկ բավական հետաքրքիր խոստովանություն արեց։ Նա հայտարարեց, որ «Ռուսաստանի Դաշնության կողմից եղել է առաջարկ` ԼՂ-ի հարցի լուծումը սերունդներին թողնելու վերաբերյալ, բայց դրանից հետո չի կարողացել իրականացնել իր պնդումը», հավելելով, թե մենք (այսինքն ՝ ՀՀ իշխանությունները) «հրապարակային համաձայնել ենք դրան, ընդ որում՝ տարբեր մակարդակներում»։ Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը «չի կարողացել իրականացնել իր պնդումը»։ Նիկոլի թիմակիցը ենթադրեց, թե պատճառը Ալիևի «ապակառուցողական վարքագիծն է», և վստահեցրեց, որ «եթե Ռուսաստանը կրկին դա առաջարկի, ապա Հայաստանը իր նախորդ առաջարկած կարծիքը չի փոխել այս մասով»։
Մի քանի եզրակացություն երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ։
Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև սրբազանը կարծում է, որ եթե հայ ժողովուրդը մերժում է պարտվողական քաղաքականությունը, ապա պետք է ընդվզի և իշխանափոխության հասնի:
Առնվազն 13 հայաստանցի հասարակական գործիչներ, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ, հայտնվել են Pegasus լրտեսող ծրագրերի թիրախում։ Նման հայտարարություն է արել Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը։
Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանն արձագանքել էր՝ նման քննարկումներ եղել են: «Քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ, ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- ասուլիսում ընդգծված պատասխանել էր Փաշինյանը:
Նիկոլն իր վերջին դավաճանական հայտարարությունների մեջ բնականաբար փորձում էր բերել ինչ-որ «հիմնավորումներ» և ստեղծել «գաղափարական» հիմքեր:
Նիկոլի ասուլիսից հետո իրավիճակն անդառնալիորեն փոխվել է։ Սա արդեն քաղաքականություն չէ, սա ներկա-նախկին նախասիրությունը չէ։ Սա կոնկրետ անհատական որոշման պահն է՝ Նիկոլի հետ անձնական պատասխանատվությամբ կիսելու հայրենիքի մասնատումը։
Սա անոմալիա է։ Երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը։ Տարբեր իրականությունների մեջ ենք. հերոսների ծնողների նստացույց, հասարակություն, որը ցույց տվեց կոշտ դիրքորոշում, անհատներ, որ չլռեցին, Արցախ, որը չլռեց, և ՀՀ ԱԺ։ Օրգանական կապը կտրվել է՝ օբյեկտիվ վտանգների, հանրության մեջ առկա լրջագույն անհանգստության, փողոցի և քաղաքական դաշտում կատարվողի միջև։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքել է Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որով Հայաստանի և Արցախի նախկին նախագահներին կոչ էր արվում դատապարտել Նիկոլ Փաշինյանի` Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը: