ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԿ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՄԲ ԱԼԻԵՎԻՆ ՄԱՔՐՈՒՄ Է ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ

2023-08-05 19:08

Նիկոլը «Եվրոնյուզին» տված հարցազրույցում մի քանի օր առաջ հայտարարեց, թե Ալիևը Ադրբեջանի ժողովրդի ընտրված ներկայացուցիչն է, գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ Վրթանեսյանն ընդգծել է, որ Ալիևը բռնապետ է, որն իշխանությունը փաստացի ժառանգաբար է ստացել։ Ադրբեջանում 2000 թվականից այս կողմ բոլոր ընտրությունները կեղծվել են։

  • ՀԱՌԱ՜Ջ, ՓԱՇԻՆՅԱՆ։ ԳԼԽԱՎՈՐԻ՛Ր ՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ

    2023-08-05 09:30

    120 հազար մարդ շրջափակման մեջ է արդեն ավելի քան կես տարի։ Զուրկ գազից, էլեկտրականությունից, վառելիքից, դեղորայքից, մանկական սննդից, սննդամթերքից և հիգիենայի միջոցներից.... Եվ ի՞նչ։ Բազմաթիվ կոչեր Բաքվին, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնում։ Այո, հասկանալի է, պատերազմ է ընթանում Ուկրաինայում... Բայց նույնիսկ հաշվի առնելով պատերազմը՝ 120 հազար մարդու ոչնչացման կամ պատմական հայրենիքից նրանց վտարման միջազգային հանրության տված քարտ-բլանշը եզակի իրավիճակ է։

  • «ՀԱՅԱՔՎԵՆ» ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՈՒՀԱՆ Է ԲԱՑՈՒՄ

    2023-08-04 11:33

    «ՀայաՔվե» նորաբանությունը բառացի նշանակում է «հայության ձայն»: Դա, ըստ էության, Արցախի ինքնորոշման մերժումը և Հայոց ցեղասպանության նշանակության նսեմացումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների ստորագրահավաքի, այսինքն՝ վերջիններիս ազատ կամարտահայտության միջոցով: Զուտ քաղաքացիական նախաձեռնությամբ մարմնավորվող սույն իրավակարգավորումը մեզանում կիրառվում է առաջին անգամ: Թերևս՝ դրանով կարելի է բացատրել «ՀայաՔվե»-ի նկատմամբ ինչպես իշխանական, այնպես էլ հանրային որոշակի շրջանակներում առկա անհամարժեք վերաբերմունքը:

  • ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊՈՒՇՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ, կամ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ԵԿԵԼ ԼՈՒԻՍ ԲՈՆՈՆ

    2023-08-04 08:17

    Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների թեման, որը համառորեն առաջ է մղում Փաշինյանի ռեժիմը՝ ամեն կերպ նիջրպետվելով Արցախի ճակատագրին որևէ մասնակցությունից, հուլիսի 31-ին հանկարծ կոնկրետ ուրվագծեր ստացավ։ Տիգրան Պետրոսյանը, որը վերջին ամիսներին բավական ակտիվորեն ներկայանում է «դեսիժն մեյքերի» (որոշումներ կայացնողի) դերում, անսպասելիորեն հայտարարեց օգոստոսի 1-ին Արևմուտքի միջնորդությամբ Բրատիսլավայում նախատեսված հանդիպման ձախողման մասին, որից ադրբեջանցիներն առանց որևէ բացատրության հրաժարվել են։

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՍՏՈՐԱԳՐԻ՞ ՀԱՋՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ, ԹԵ՞ ՈՉ

    2023-08-03 15:39

    Կեղծ խաղաղությամբ քողարկված այս դավադրությունը վաղուց ծառացել է Նիկոլի տխրահռչակ կառավարության առջև: Տարածաշրջանային խայծը կուլ տված կապիտուլյանտը, շարունակում է անհույս թփրտալ` օրեցօր ավելի ծանր ու մշուշոտ դարձնելով հայ ժողովրդի ապագան: Լիահույս չեմ, որ կառավարիչների խմբակում բոլորն են հասկանում պահի լրջությունն ու պետականության կորստի իրական վտանգը: Սակայն չհասկանալը, նրանց չի ազատելու անձնական պատասխանատվությունից:

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՈՒՆՉԸ ՊԱՀԱԾ ՍՊԱՍՈՒՄ Է, ԹԵ ԵՐԲ ԱՐՑԱԽՑԻՆ ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ՊԱՅՔԱՐԸ

    2023-08-03 12:47

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

  • Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳՆԱՑ ՍԽԱԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

    2023-08-03 09:32

    Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխավորում։ Ի՞նչ է, նրանք ՆԱՏՕ-ի զորքե՞ր կուղարկեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այս մասին Նովոստի Արմենիի - News.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։

  • Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱԳԻՖ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԵՊՔՈՎ ԿԱՐՈՂ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-02 10:51

    Ադրբեջանը մարդկության դեմ ուղղված ծանր հանցանք է կատարել՝ առևանգելով Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը` հավելելով, որ դեպքի առնչությամբ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է քրեական գործ հարուցեն, իսկ Միջազգային քրեական դատարանն այս դեպքով ևս կարող է կալանավորման որոշում կայացնել, ինչպես ռուս — ուկրաինական կոնֆլիկտի պարագայում:  

  • ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ՝ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՍՏԵՂԱՅԻՆ ԺԱՄԸ

    2023-08-02 08:28

    «Կոնֆրոնտացիոն տրամաբանությունը», ըստ հուլիսյան ասուլիսում Փաշինյանի հայտարարության, «ամենամեծ խնդիրն» է, որը խանգարում է Հայաստանի զարգացմանը: «Մեզ պետք են նոր ձևակերպումներ և նոր տեսանկյուն»,- ընդգծեց ռեժիմի պարագլուխը: Ավելի ուշ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հանգամանորեն ներկայացրեց այդ «նոր տեսանկյունը»։