ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՀԻՄՔՆ Է
«Կոնսենսուս մինուս Փաշինյանը» արդեն կայացել է...» Չորս տարի շարունակ հայերին ներշնչել են, թե մինչև 2018 թվականը ապրել են տնտեսապես հետամնաց և կոռումպացված երկրում, որն ի վիճակի չէր իրենց կերակրել ու պաշտպանել։ Այդ ներշնչումը հետապնդում էր կոնկրետ նպատակ. ժողովուրդը չպետք է ափսոսա, երբ այդչափ «վատ» երկիրը սկսեն պատառ-պատառ անել։ Հենց դա է տեղի ունենում այսօր մեր աչքի առաջ։