ՄԵԿՆԱՐԿԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
Օգոստոսի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
Երկու ապիկար չհայ ղեկավարի չդողացող ձեռքով կորցնում ենք Արցախի Հանրապետությունը, վտանգում՝ Մայր Հայաստանի անկախությունն ու պետականությունը, Ֆեյսբուքի իր էջում այդ մասին գրառում է արել Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով անկախության հռչակագրի օրվան ու երբեմնի վերելքին։
Պատասխանելով «ի՞նչ կլիներ, եթե․․․» հարցին, շատ տրամաբանական և կանխատեսելի է դառնում «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցի պատասխանը։ Այժմ Հայաստանում իշխող վարչակազմը նախաձեռնել է մի շարք գործընթացներ, որոնք ի վերջո երկիրը սրընթաց հասցնում են մի հանգրվանի, երբ անիմաստ են դառնալու ոչ միայն «ի՞նչ կլիներ, եթե․․․», այլև «ի՞նչ կլինի, եթե․․․» հարցերի շուրջ մտորումները։
Այն ժամանակից ի վեր, երբ բանակային բարեփոխումների ոլորտում և ահաբեկչությունը, այսպես ասած, աչքաչափով պարզելու գործում գլխավոր մասնագետ (ինչպեսև ոչ այնքան վաղուց՝ գլխավոր ինֆեկցիոնիստ-համաճարակաբան) դարձան կիսագրագետ վարչապետ Փաշինյանն ու իր նմանները, արդյունքներին երկար սպասելու հարկ չեղավ: Դրանք բոլորն էլ ակներև են և դրոշմված ՔՊ-ական իշխանության «դեմքին»…
Երեկ հայկական լրատվադաշտի համընդհանուր քաոսի մեջ աչքովս ընկավ իմ կողմից շատ հարգված փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետաքրքիր հարցազրույցը, որում նա խորհրդածում է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին, ինչպես նաև ներկայացնում երկիրը համակարգային աղետի հանգեցրած պատճառահետևանքային կապերի իր տարբերակը։ Հեղինակի բազմաթիվ գնահատականներն ու մտորումները դրդեցին ինձ խորհրդածել նույն թեմայով և այսօրինակ վերլուծական բանավեճի միջոցով փորձել լույս սփռել, օգնել փորձագիտական-քաղաքական շրջանակներին ճշմարտության հավերժական որոնումներում։
Իշխող քաղաքական ուժի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն ու հաղթանակը Հայաստանում 2021թ հունիսին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ նյութականացրեցին 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Հայաստանի և հայ ժողովրդի պարտությունների շղթան։
Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ հենց այժմ էլ վարվող լայնածավալ հիբրիդային պատերազմում Բաքվի բարբարոսական վարչախումբն օգտագործում է նաև «տեղանվանական պատերազմի» ողջ գործիքակազմը՝ փաստացիորեն չճանաչելով նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտոնական տեղանվանական համակարգը։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության խորապատկերին մի տեսակ աննկատ անցավ այն, ինչը սովորական պայմաններում զայրալից մեկնաբանությունների տարափ կառաջացներ սոցցանցերում և ընդհանրապես հասարակության մեջ։ Խոսքը հայտնի թուրք գիտնական պատմաբան Թաներ Աքչամի ֆեյսբուքյան գրառման մասին է։ Հիշեցնեմ, որ Աքչամը Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք առաջին ակադեմիկոսներից է, հետազոտող և Ցեղասպանության թեմայով մի շարք գրքերի ու հոդվածների հեղինակ։ 1976 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, սակայն փախել է, տեղափոխվել Գերմանիա, որտեղ ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։ Ներկայումս Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր է։
Վերլուծության այս մասում փորձենք ավելի մանրամասն անդրադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո բանակցային գործընթացում տեղի ունեցած ձախողումներին։ Այսպես պատերազմից անմիջապես հետո ԼՂ հակամարտության և Արցախի ճակատագրի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքը բավականին հուսադրող էր։