ՏԱՐՎԱ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ՝ ՉԿՈՐՑՆԵԼ ՈՒՆԵՑԱԾԸ
2022-ի ներքաղաքական տարին սկսում ենք անորոշ սպասումների և աղոտ հույսի մթնոլորտում։ Իրավիճակի պարզ գույքագրումը հուշում է, որ բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերը, բացի իշխանությանը սպասարկող մի քանի մարդ-կուսակցություններից, շարունակում են պահանջել Փաշինյանի վարչախմբի հրաժարականը։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումներն սկսելու դեպքում ծանրության կենտրոնը դարձյալ կարող է տեղափոխվել խորհրդարան, և այդ ժամանակ ԱԺ պատգամավորներից յուրաքանչյուրի նկատմամբ պետք է հանրային ճնշման միջոցներ բանեցվեն՝ նրանց անհատական պատասխանատվությունն ընդգծելու նպատակով։